ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տարվա բառը` հեշթեգ

Եթե սրանից մի քանի տարի առաջ լսեինք «հեշթեգ» բառը̦ դժվար թե հասկանայինք` խոսքն ինչի մասին է: Իսկ այսօր «հեշթեգը» տարվա բառ է ճանաչվել բրիտանացի երեխաների շրջանում:

Օքսֆորդի համալսարանի հրատարակությունը̦ որն ամեն տարի կազմակերպում է հինգից տասներեք տարեկան երեխաների շարադրությունների մրցույթ̦ պարզել է̦ որ երեխաներն օգտագործում են այս բառը կամ # նշանը ոչ միայն սոցցանցերում որոնումներ կատարելու նպատակով̦ այլև իրենց նախադասություններին էմոցիոնալ նրբերանգներ ու դրամատիկ էֆֆեկտներ հաղորդելու համար:

Որպես օրինակ բերվում են այնպիսի արտահայտություններ̦ ինչպիսիք են #եսֆանտաստիկընտանիքունեմ̦ #ինչհրաշալիարևայինօրէ և այլն:

Երեխաների շարադրությունների շնորհիվ կարելի է պարզել̦ թե կոնկրետ որ նոր տեխնոլոգիաներն են թրենդային̦ իսկ որոնք են արդեն նորաձևությունից դուրս եկել: Այսպես̦ բացի «հեշթեգից»̦ հաճախ օգտագործվող բառերից են եղել «բլոգը»̦ «սելֆին»̦ «սնեպչատը»̦ «էմոջին» և այլն:

Միևնույն ժամանակ խիստ կրճատվել է հետևյալ հնացած բառերի թիվը` «փլեյստեյշն»̦ «բլեքբերրի»̦ «այփոդ» և այլն: Ուշագրավ է̦ որ իր դիրքերն է զիջել նույնիսկ «ֆեյսբուքը»` հեշտությամբ փոխարինվելով «վայբերով» և «ինստագրամով»:

Ինչպես հայտնում են բրիտանական լրատվամիջոցները`շարադրությունները խիստ կախված են եղել նաև երեխաների սեռից: Օրինակ աղջիկներն ավելի հաճախ գրել են հեքիաթների̦ թագավորական ընտանիքի և շոփինգի մասին̦ իսկ տղաները` սուպերհերոսների̦ ավտոմեքենաների և ֆուտբոլի:

«500 բառ» կոչվող այս մրցույթը Մեծ Բրիտանիայում անցկացվում է 2011 թվականից սկսած̦ իսկ ահա Հայաստանում̦դժբախտաբար նման մրցույթներ չեն կազմակերպում̦ չնայած որ կարելի է ենթադրել̦ որ հայ երեխաները չեն զիջում իրենց բրիտանացի հասակակիցներին` նորագույն տեխնոլոգիաների իմացությամբ և կիրառմամբ: Իսկ եթե նայենք մեր երեխաների մեծամասնությանը̦ ովքեր շատ են սիրում հայկական զվարճալի սերիալներ դիտել̦ ապա դժվար չէ կռահել̦ որ առավել տարածված բառեր կհամարվեն  «Ֆուլ Հաուսը» կամ «Տնփեսան»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 19%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    25 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: