ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գազպրոմը Կիևի դեմ հայց է ներկայացրել Ստոկհոլմի արբիտրաժային դատարան

Դոնբասում հակամարտության կարգավորման ռազմական ճանապարհ գոյություն չունի: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալթեր Շտայնմայերը Կիևում կայացած անվտանգության ֆորումի ժամանակ: Նշենք, որ այսօր՝ մայիսի 29-ին, Գերմանիայի արտաքին գերատեսչության ղեկավարը երկօրյա այցով ժամանել է Ուկրաինա, որտեղ նախատեսված են նրա հանդիպումները ուկրաինական ղեկավարության և ԵԱՀԿ ներկայացուցիչների հետ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Գերմանիայի ԱԳՆ-ն, Բեռլինը անհանգստացած է Ուկրաինայի արևելքում հրադադարի խախտումներով: «Չնայած որ ԵԱՀԿ փորձում է կարգավորել Շիրոկինայի և Դոնեցկի օդանավակայնի շուրջ ստեղծված դրությունը, հրադադարի ռեժիմն ամեն օր խախտվում է»,- Կիևում կայացած անվտանգության ֆորումի ժամանակ նշել է Շտայնմայերը՝ հակամարտության կողմերին կոչ անելով իրականացնել Մինսկի պայմանավորվածութունները:

Նշենք, որ Շտայնմայերի՝ Կիև կատարած այցի ընթացքում բացի ուկրաինական հակամարտության քննարկումից անդրադարձ է կատարվել նաև  Ուկրաինայի տնտեսական վիճակին, այդ թվում՝ նաև բիզնեսի զարգացմանը և կոռուպցիայի վերացմանը վերաբերող հարցերին: Այս համատեքստում Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է Կիևին ֆինանսական օգնություն տրամադրելու մասին. «Գերմանիան Ուկրաինային միայն երկկողմ հարաբերությունների շրջանակում կտրամդրի 700 միլիոն եվրո: Բացի այդ, մենք աջակցում ենք Կիևին նաև Արժույթի միջազգային հիմնադրամի և Եվրամիության միջոցով»:

Այս օգնությունը Կիևի համար, կարելի է ասել, կենսական նշանակություն ունի՝ հաշվի առնելով զինված հակամարտության արդյունքում երկրի քայքայված տնտեսությունը և Ռուսաստանի կողմից գազի դիմաց պարտքը հետ վերադարձնելու պահանջը:

Նշենք, որ «Գազպրոմը» Ուկրաինայի «Նավթոգազի» դեմ ևս մեկ հայց է ներկայացրել Ստոկհոլմի արբիտրաժային դատարան: «Գազպրոմը» պահանջում ուկրաինական իր գործընկերոջից 2014 թվականին գազային պայմանագրի «վերցրու կամ վճարի»  պայմանները չկատարելու համար 8.2 մլրդ եվրո տուգանք վճարել:

Եվրոպական գործարար համաժողովի ժամանակ «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերը հայտարարել է, որ հաշվի առնելով 2014 թվականին չվերցված գազի դիմաց 8.2 միլիարդը՝ «Նավթոգազի» ընդհանուր պարտքը «Գազպրոմին» կազմում է 29.477 միլիարդ եվրո:

Միլերը նաև նշել, որ Ուկրաինայի կողմից այժմ գազի գնման ծավալները բավականին փոքր են, որպեսզի նա հասցնի նախատեսված ժամանակում գնել անհրաժեշտ ծավալը: Այսինքն՝ ենթադրվում է, որ մինչև 2015 թվականի վերջ ուկրաինական պարտքը կավելանա: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: