ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆրանսիայում պահանջում են դուրս գալ ԵՄ կազմից

Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցությունը հանրաքվե անցկացնելու կոչ է արել` ԵՄ կազմում մնալ-չմնալու հարցով:

«Ժամանակն է եկել Եվրոպայում բոլորին հարցնելու` այո՞, թե՞, ոչ. եթե նրանք իրենց սեփական ապագան որոշելու ինքնիշխանություն են ուզում», - երեկ նման կարծիք է հայտնել կուսակցության ղեկավարի տեղակալ Ֆլորիան Ֆիլիպոն, ով շեշտում է̦ որ նախագահ Ֆրանսուա Օլանդը պետք է հետևի Մեծ Բրիտանիայի օրինակին և հնարավորինս օգտագործի նեղուցից այն կողմ գտնվող իր հարևանների փորձը:

Իսկ եթե Օլանդը հրաժարվի նման բան անել̦ ապա ազգայնականները 2017 թվականի նախագահական ընտրությունների շեմին այդ փաստն իր իսկ դեմ կօգտագործեն:

Ըստ «Ազգային ճակատ» կուսակցության` Ֆրանսիան կարող է հետևել նաև Շվեյցարիայի օրինակին, ով չանդամակցելով ԵՄ-ին, փոխարենն անդամակցում է Եվրոպական ազատ առևտրի գոտուն, շենգեն գոտուն և այլն:

Եվրոֆոբ ու եվրոսկեպտիկ «Ազգային ճակատ» կուսակցությունը փորձում է ավելի ու ավելի հետևորդներ հավաքել` հաշվի առնելով ֆրանսիական հասարակության աճող հիասթափությունն Օլանդի կառավարությունից, ինչպես նաև ավելի ծայրահեղական զանգվածների հետաքրքրությունն առաջարկվող հանրաքվեի հանդեպ:

Իսկ ահա «Ազգային ճակատի» կին ղեկավար Մարին Լը Պենն իր հերթին համոզված է, որ Փարիզը պետք է անպայմանորեն դուրս գա Բրյուսելի վերահսկողությունից: Ահա թե ինչու մասնագետները զարմանալի չեն համարում, որ «Ազգային ճակատը» բաց չթողեց հենց Քեմերոնի այցը Փարիզ՝ ԵՄ անդամակցության հարցը բարձրացնելու համար:

Այնուամենայնիվ, դժվար կլինի Ֆրանսիան երբևէ պատկերացնել Եվրոպական միության կազմից դուրս` հաշվի առնելով այն հանգամանքը, որ հենց այս երկիրն է ներկայիս ԵՄ-ի գլխավոր հիմնադիրներից մեկը, ով իր հարևան Գերմանիայի հետ միասին «շարժիչ ուժ» է հանդիսանում ԵՄ գործունեության համար, և դեռ մի բան էլ փորձում է ամեն կերպ հետ համոզել նույն Մեծ Բրիտանիային ԵՄ համար վճռորոշ այդ հանրաքվեն անցկացնելու հարցում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: