ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արդյո՞ք ավարտին է մոտենում պաղեստինա-իսրայելական ճգնաժամը

Իսրայելի վարչապետ Բինյամին Նետանյաhուն̦ ով օրերս պաղեստինյան կողմին բանակցությունները վերսկսելու կոչ է արել̦ պատրաստ  է ստեղծելու պաղեստինյան պետություն̦- հայտնում են միջազգային լրատվամիջոցները:

«Ասացեք պաղեստինցիներին̦ որ դադարեցնեն Իսրայելի անօրինականացման գործընթացը: Ասացեք նրանց̦ որ պետք է վերադառնալ բանակցությունների սեղան: Ասացեք̦ որ այդ բանակցությունները պետք է տեղի ունենան առանց որևէ նախապայմանների»̦ - խնդրել է Նետանյաhուն Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին`Երուսաղեմում տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

Հիշեցնենք̦ որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը ռազմական բնույթի հակամարտություն է̦ որը բաղկացուցիչ մասն է կազմում արաբ-իսրայելական շատ ավելի լայն ու խորը հակամարտության: Սա մարդկանց երկու խմբերի միջև միևնույն տարածքի վրա ինքնիշխանություն հաստատելու շուրջ տևական վեճ է̦ որի լուծման նպատակով բազմաթիվ փորձեր են արվել միաժամանակ երկու պետություն ստեղծելու` Իսրայելի կողքին անկախ պաղեստինյան պետություն: Սակայն շատ մասնագետներ էլ գտնում են̦ որ ավելի նպատակահարմար է ընդհանուր միասնական պետություն ստեղծելը̦ որը բոլորի համար հավասար իրավունքներով երկազգ երկիր կարող է դառնալ: Խնդիրն այն է̦ որ ցանկացած տարբերակի շուրջ էլ տարաձայնություններ կան և վստահության պակաս̦ քանի որ յուրաքանչյուր կողմը մյուսի մեջ իր հետագա անվտանգությանն ուղղված սպառնալիք է տեսնում:

Ինչ վերաբերում է Պաղեստինի ճանաչման հարցի շուրջ Իսրայելի վարչապետի հայտարարություններին̦ չենք կարող չնկատել̦ որ դրանք աչքի են ընկնում իրենց փոփոխականությամբ: Փորձագետներն անհեթեթ են համարում̦ որ ընդամենը օրերի տարբերությամբ  Նետանյաhուն մի քանի անգամ մտափոխ է լինում: Մարտի սկզբին̦ օրինակ̦ նա հայտարարեց̦ որ քանի դեռ վարչապետի պաշտոնում է գտնվում̦ անհնար է Պաղեստինի պետության ճանաչումը̦ այնուհետև խոստացավ̦ որ անկեղծ երկխոսության պարագայում պատրաստ  է ամեն դեպքում փոխզիջման գնալ` ճանաչելով Պաղեստինը:

Ինչևէ̦ հույս ունենանք̦ որ այս լավ նոտայի վրա էլ կանգ կառնի Իսրայելի կառավարության փոփոխամիտ ղեկավարը̦ և պաղեստինա-իսրայելական երկարատև հակամարտությունը վերջապես կլուծվի` նպաստելով առանց այն էլ այդ լարված ու թշնամական տարածաշրջանում գոնե մի փոքր խաղաղության հաստատմանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    19 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: