ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պետք է նոր ռազմավարություն մշակենք Թուրքիայի հայ պատգամավորների հետ աշխատելու համար. թուրքագետ

«Արմեդիա» ՏՎԳ ներկայացնում է բացառիկ հարցազրույց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, թուրքագետ Վահրամ Տեր-Մաթևոսյանի հետ:

-         Ինչպե՞ս կգնահատեք Թուրքիայի ընտրությունների ընթացքը:

-         Կարծում եմ, որ այս ընտրությունները շատ կարևոր էին մի շարք պատճառներով: Առաջին անգամ՝ 1999 թվականից սկսած, Թուրքիան ունենալու է կոալիցիոն կառավարություն: Սա էականորեն փոխելու է իշխող կուսակցության առաջնահերթությունները: Տարիներ շարունակ Էրդողանը հավատում էր, որ եղել է միակն ու անկրկնելին ողջ Թուրքիայի տարածքում, հետևաբար, նա ղեկավարում էր  երկիրն այնպես, ինչպես ցանկանում էր: Այն, ինչ պատահեց երեկ կարելի է անվանել անվստահության քվե: Թուրք հասարակությունը՝ մոտ յոթ միլիոն մարդ, դեմ են քվեարկել Էրդողանի քաղաքական հավակնություններին:

Իհարկե, Թուրքիայի բոլոր կուսակցությունները, շարժումները սրանից դաս կքաղեն, քանի որ այն, ինչ տեղի ունեցավ Թուրքիայում զգալի հետևանքներ է թողնելու ինչպես  Թուրքիայի տարածքում, այնպես էլ  դրանից դուրս: Նոր քաղաքական ասպարեզ է զարգանում Թուրքիայում: Քրդերի Ժողովրդա- դեմոկրատական կուսակցությունը դառնալու է ողջ գործընթացի հիմնական խաղացող: Նրանք այժմ լավ դիրքերում են գտնվում՝ բարձրաձայնելու այն հարցերը, որոնք նախկինում չէին կարողանում առաջ մղել Թուրքիայի խորհրդարանում ունեցած իրենց սահմանափակումների պատճառով: Այժմ նրանք ներկայացված են Թուրքիայի խորհրդարանում, որպես մեկ միասնական քաղաքական կուսակցություն և պատրաստ են միավորել քաղաքական ուժերը բարձրաձայնելու այնպիսի հարցեր, որոնք նախկինում Թուրքիայի օրենսդիր մարմինը հաշվի չի առել:

 

-         Հայ համայնքի երեք ներկայացուցիչներ ընտրվել են Թուրքիայի խորհրդարանում: Արդյո՞ք դա խոսում է այն մասին, որ երկրի քաղաքական դաշտում արդեն իսկ տեղի են ունեցել փոփոխություններ, և ի՞նչ կարելի է ակնկալել ապագայում:

-         Իմ մոտեցումն այս հարցի վերաբերյալ տարբերվում է: Այս նորընտիր հայ պատգամավորները Թուրքիայի քաղաքացիներ են, բացի այդ, նրանք համապատասխան քաղաքական կուսակցությունների անդամներ են: Այս հանգամանքները հաշվի առնելով՝ մենք պետք է զարգացնենք նոր ռազմավարություն՝ նրանց հետ աշխատանքներ տանելու համար: Բոլոր այդ պատգամավորները, իհարկե, շատ կարևոր անդամներ են իրենց համայնքների ներսում. նրանցից ոմանք շատ երիտասարդ են, եռանդուն  և լավ գիտակցում են հայ համայնքի առջև ծառացած խնդիրները: Միևնույն ժամանակ, նրանք իրենց քաղաքական կուսակցությունների անբաժանելի մասն են կազմում:

Մարգար Եսայանն ակտիվորեն հանդես է եկել Հայոց ցեղասպանության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը վերաբերող խնդիրների շուրջ:  Կարո Պալյանը պատկանում է քրդերի կուսակցությանը և կարծես թե ձախակողմյան գաղափարների կողմնակից է: Սելինա Դոգանը՝ երիտասարդ փաստաբան, կրթված անձնավորություն է թվում. նա նաև հայերեն գիտի:

Ամփոփելով պետք է փաստել, որ սա լավ սկիզբ է: Այնուամենայնիվ, մենք չպետք է շատ ոգևորվենք: Փոխարենը, մենք պետք է արագ կողմնորոշվենք, թե ինչպիսի աշխատանքներ պետք է տանենք նրանց հետ:

Ես չեմ կարծում, որ նրանց  գործողություններում կլինեն էական փոփոխություններ՝  հատկապես Մարգար Եսայանի պարագայում: Սակայն մյուս երկու հայ պատգամավորները, որոնք ներկայացնում են ընդդիմությունը, կարող են հանդես գալ հետաքրքիր գաղափարներով, որոնք, հնարավոր է,  ունենան իրենց ազդեցությունը հայկական հարցի շուրջ Թուրքիայի դիրքորոշման վրա: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    9 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: