ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մենք բնակչությանը սովորեցրինք էլեկտրոնային վճարումներին․ Telcell ՓԲԸ

 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Արմեդիա» ՏՎԳ բացառիկ հարցազրույցը Telcell ՓԲԸ բիզնեսի զարգացման վարչության պետ Արթուր Խաչատուրյանի հետ՝ Հայաստանում տերմինալների միջոցով էլեկտրոնային վճարումների իրականացման վերաբերյալ:

 

 


- 2007թ.-ից Telcell ընկերությունը հայկական գործարար միջավայր բերեց բոլորովին նոր մշակույթ` ինքնասպասարկման տերմինալների մշակույթը: Այդ համակարգը փաստորեն առաջինն էր Հայաստանում էլեկտրոնային վճարումների առումով: Համակարգի ներդրման օրվանից անցել է արդեն 8 տարի: Ի՞նչ եք կարծում, մեր հասարակությունն ինտեգրվե՞լ է վիրտուալ ֆինանսական փոխհարաբերություններին:

- Ճիշտ եք, 2007թ.-ից Telcell-ն առաջին անգամ Հայաստանում ներդրեց ինքնասպասարկման տերմինալների միջոցով վճարումների գաղափարը: Սկզբնական շրջանում մեր հասարակության ինտեգրումը բավական բարդ էր. երկու ուղղությամբ էր բարդ` և՛ մարդկանց ինտեգրվելը մշակույթին, և՛ տերմինալները խանութ մտցնելու գործընթացը: Չէին ընդունում ո՛չ այն կողմը, ո՛չ մյուսը: Սակայն մեծ ջանքերի շնորհիվ կարողացանք տերմինալների միջոցով ինքնասպասարկումը դարձնել, կարելի է ասել, նույնիսկ սովորություն:

Սկզբնական շրջանում միայն բջջային օպերատորների օգտին էր հնարավոր դա կազմակերպել: Չնայած նույն բջջային ծառայություն մատուցողներն էլ չէին վստահում ինքնասպասարկման տերմինալներին և ընդհանրապես պրոցեսինգային կենտրոններին: Իսկ պրոցեսինգային կենտրոնի շահագործելն ու պահելը մինչ այդ իրականացնում էին բանկերը՝ ավելի նեղ ծավալներով: Իսկ այսօր հասանք նրան, որ մենք արդեն պրոցեսավորում ենք նույնիսկ բանկային վճարումները: Մենք լուծեցինք շատ բարդ ու կարևոր խնդիր. բնակչությանը սովորեցրեցինք էլեկտրոնային վճարումներին տերմինալների միջոցով: Այսօր արդեն ունենք հստակ ձևավորված վճարումներ: Դրան նպաստեց նաև պետությունն իր «Մեկ պատուհան» ծրագրով:

- Այսպիսով՝ համարո՞ւմ եք, որ մեր հասարակությանն արդեն ինտեգրված է ինքնասպասարկման տերմինալներից օգտվելու մշակույթին:

- Գլոբալ առումով, այո՛, համարում եմ: Այսօր Telcell ընկերության պրոցեսինգային կենտրոնով ամսական 3 մլն տրանզակցիա է կատարվում: Դա չի նշանակում, որ մենք ունենք 3 մլն բնակչություն, քանի որ յուրաքանչյուր մարդ ամսվա մեջ մի քանի վճարում է իրականացնում: Սակայն դա փաստում է, որ ՀՀ բնակչության մեծ մասն ինտեգրված է այդ վճարումներին: Ինչպես նաև ինչո՞ւ եմ համարում կայացած, քանի որ այսօր միայն տերմինալները չեն վճարման միջոցներ, նույն բանկերը, էլեկտրոնային վճարումները, քարտային վճարումներն են շատացել:

Կարող եմ ասել, որ այսօր տերմինալներից օգտվում են տարբեր տարիքի մարդիկ, նույնիսկ թոշակառուները:

Այսօր մենք ունենք ընդլայնված ցանց՝ շուրջ 1200 տերմինալներ ՀՀ մարզերում, անգամ գյուղերում: Տերմինալներ ունենք նաև ԼՂՀ-ում:

- Ունե՞ք վիճակագրություն սարքից օգտվողների թվային պատկերի մասով:

- Այսօր թվային պատկերը հետևյալն է. Երևան քաղաքում են շատ օգտվողները, սակայն այնպես չէ, որ մարզերում ավելի քիչ են օգտվում: Զարգացման տեմպերն են տարբեր, ասեմ, որ մարզերում այսօր այդ տեմպերն ավելի բարձր են, քանի որ ավելի ուշ են այնտեղ ներդրել տերմինալները: Երևանում արդեն կայուն փուլում է: Ամեն տարի ունենում ենք զարգացում:

- Telcell-ը համագործակցության առաջարկներ ունի մասնավոր կազմակերպությունների համար: Ի՞նչ առաջարկներ են դրանք:

- Մեր հիմնական առաջարկները ծառայություն մատուցող բոլոր այն ընկերություններին են վերաբերում, որոնք ունեն գումարի հավաքագրման գործընթաց: Ցանկացած կազմակերպության ձեռնտու է Telcell-ի հետ համագործակցությունը, քանի որ ստանում է միանգամից 1500 վճարային կետ ՀՀ ողջ տարածքով: Օրինակ՝ նոր բջջային օպերատոր է մտնում շուկա: Նրան հարկավոր են ներդրումներ սպասարկման կետեր բացելու, կանխիկի հավաքագրման գործընթաց կազմակերպելու համար, իսկ Telcell-ի հետ համագործակցելով՝ այդ խնդիրները լուծելու համար ներդրումների անհրաժեշտությունից ազատվում են:

Արդեն գործող կազմակերպությունների համար էլ կանխիկի հավաքագրումն է իրենից ներկայացնում բարդ ծախսային ու հաշվապահական գործընթաց: Telcell-ը փաստորեն դրա իրականացնողն է:

 Բացի այդ՝ ցանկացած կազմակերպության ձեռնտու է հնարավորինս շատ վճարային կետեր ունենալ:

Իրականում կան ավելի խորքային խնդիրներ. բոլորս գիտենք, որ գոյություն ունի կանխիկի շարժի սահմանափակում: Այս առումով կազմակերպությունն իր գումարի հավաքագրման խնդրի առաջ է կանգնում՝ չունենալով էլեկտրոնային վճարումներ:

Եվ ամենակարևորը` ՀՀ բնակիչները դեռ օգտվում են կանխիկից, և նրանց քանակը շատ-շատ մեծ է: Աշխարհում միտումներն ուղղված են դեպի էլեկտրոնային վճարումները, իսկ Հայաստանում դրանք կազմում են առավելագույնը 20%: Նշեմ նաև, որ մենք ունենք ստացիոնար սպասարկման կետեր, որտեղից փորձում ենք ուղղորդել ստացիոնար գործարք անող քաղաքացիներին դեպի տերմինալներով վճարումներ:

- Դա համարո՞ւմ եք խոչընդոտ ոլորտի զարգացման առումով:

- Իհարկե համարում ենք: Հաճախ ենք ականատես լինում բանկերում գոյացած հերթերի, այն դեպքում, երբ նույն բանկում կան տերմինալներ:

- Ի՞նչ քայլեր է իրականացնում Ձեր ընկերությունը հաճախորդին տերմինալներից ավելի հաճախ օգտվելուն մոտիվացնելու համար:

- Ամենակարևորը` մենք շատացնում ենք ծառայությունների քանակը: Երբ մարդը գիտակցում է, որ իր հետ առնչվող բոլոր տեսակի վճարումները կարող է իրականացնել տերմինալներով, ընդհուպ մինչև վարկային վճարումները, ինքն է իր համար անհրաժեշտություն համարում տերմինալից օգտվելը:

Շուտով կթողարկենք Telcell տրանսֆերտ միջազգային փոխանցումային համակարգը, որ կլինի մեր ազգային համակարգը:

Ոլորտի զարգացվածությունը հասկանալու համար, կարող եք ընդամենը համեմատել նախորդ տարիների պատկերն այսօրվա հետ: Ամեն դեպքում դա պետություն-մասնավոր սեկտոր համագործակցության արդյունքում կզարգանա:

- Ինչպիսի՞ն է զգացողությունը. մասնավոր ոլորտի ներկայացուցիչների տրամադրվածությունն ինչպիսի՞ն է:

- Իրականում ոչինչ հեշտ չի տրվում: Պետք է ասել, որ այս առումով մեծ աշխատանք կա անելու: Մեզ մոտ էլեկտրոնային վճարումների ոլորտում վճարումները կազմում են ընդամենը 10%, ինչը բավական ցածր ցուցանիշ է: Մենք աշխատում ենք, աշխատելու ենք ու ունենալու ենք մեր ներդրումն այդ գործում:

Հավելեմ, որ ոլորտի զարգացման հարցում ազգաբնակչությունը պիտի պատրաստ լինի:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 19%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    25 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: