ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՆԱՏՕ-ի Rose-Roth սեմինարը կանցկացվի Հայաստանում

Հունիսի 18-20-ը Երևանում կանցկացվի ՆԱՏՕ-ի Rose-Roth սեմինարը: Ադրբեջանը հրաժարվել է մասնակցությունից: 

Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի խորհրդարանների հետ համագործակցող ՆԱՏՕ-ի Rose-Roth ծրագիրը մեկնարկել է 1991 թվականին`  կոնգրեսմեն Չարլի Ռոուզի և սենատոր Բիլլ Ռոթի նախաձեռնությամբ:

Ծրագիրը նպատակ ունի աջակցելու անցումային փուլում գտնվող այն երկրներին, որոնք դժվարին քաղաքական ու տնտեսական բարեփոխումներ են իրականացնում: Տարիների ընթացքում Rose-Roth-ը կենտրոնացել է հատկապես Բալկանների և մեր տարածաշրջանի` Հարավային Կովկասի վրա:

Տարին երկուսից չորս անգամ ՆԱՏՕ-ն կազմակերպում է այս սեմինարն իրեն չանդամակցող երկրներից որևէ մեկում և քննարկում անվտանգության հետ կապված արդի խնդիրներն ու մարտահրավերները:

Բացի ՆԱՏՕ-ից, այս ծրագիրն իր մեկնարկից ի վեր հսկայական ֆինանսական օգնություն է ստացել նաև այլ կառույցներից, ինչպիսիք են US AID-ը, շվեյցարական կառավարությունը, Նորվեգիայի, Դանիայի և Լյուքսեմբուրգի խորհրդարանները:

Այս տարի սեմինարն անցկացվելու է հունիսի 18-20-ը Երևանում, և , ինչպես նշել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ներկայացուցիչ Թևան Պողոսյանը, աննախադեպ է լինելու թե՛ մասնակիցների աշխարհագրության, թե՛ նրանց քանակի առումով։

«Բնականաբար քննարկվելու են անվտանգության խնդիրները. առաջնային հարցերից կլինի ղարաբաղյան հակամարտությունը, Մերձավոր Արևելքում ընդհանուր իրավիճակը և այլն», - նշել է Թևան Պողոսյանը՝ հավելելով, որ Ադրբեջանն անհայտ պատճառներով  հրաժարվել է սեմինարին մասնակցելուց:

Իսկ ահա անցած տարի, երբ այս նույն միջոցառումը Բաքվում էր անցկացվում, մեր պատգամավորները և փորձագետները` ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանի գլխավորությամբ մասնակցել էին դրան:

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի Rose-Roth սեմինարն առաջին անգամը չէ, որ Հայաստանում է տեղի ունենում: 2005 և 2010 թվականներին ևս ՀՀ Ազգային Ժողովը Երևանում կազմակերպել է այս միջոցառումը: Իսկ 2015 թվականի հաջորդ սեմինարը` թվով երրորդն այս տարի, կկայանա Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում նոյեմբեր ամսին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: