ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջական շանտաժը Եվրոպայի խորհրդին

Բաքվում հայտարարել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովից դուրս գալու հանրապետության պատրաստակամության մասին: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը:

Նման որոշման հիմնական պատճառն, ըստ Մամեդովի, կարող է հանդիսանալ Ղարաբաղյան հակամարտության շուրջ կազմակերպության դիրքորոշումը: «ԵԽԽՎ-ն` ԵՄ-ի որոշ կառույցների հետ մեկտեղ, ցուցադրել է, որ միջազգային իրավունքն իր համար ոչ մի կարևորություն չի ներկայացնում: Դա երկակի չափանիշների հերթական օրինակն է: Դժբախտաբար, Եվրոպայում դեռևս չեն կարողանում հասկանալ` ուր է տանում այդ քաղաքականությունը, և ինչի այն կարող է հանգեցնել»,- հայտարարել է քաղաքական գործիչը:

Մամեդովը նշել է, որ ԵՄ-ն աշխատում է Ադրբեջանի դեմ արշավում` դրա մեջ ներառելով նաև ՆԱՏՕ-ին: Նա հավելել է, որ նման դրությունը Բաքվին կարող է ստիպել փոխել արտաքին քաղաքական ուղղությունը:

Եվրոպայի խորհուրդը լքելու մասին ակնարկել է նաև ադրբեջանական ԱԳՆ-ն: Վերջինս նշել է, որ կողմնակալ վերաբերմունքը և երկակի ստանդարտները ստիպում են Բաքվին լրջորեն մտորելու, թե ինչքանով է անհրաժեշտ Բաքվի մասնակցությունը Եվրոպայի խորհրդում և նրա խորհրդարանական վեհաժողովում: ԱԳՆ տարածած հայտարարության մեջ ասվում է, որ Եվրոպայի խորհուրդը հակաադրբեջանական փաստաթուղթ է ընդունել, քանի որ Եվրոպային դուր չի գալիս դինամիկ զարգացող մուսուլմանական այս երկիրը: «Սա իսլամաֆոբիայի ակնհայտ դրսևորում է»,- ընդգծում է ԱԳՆ-ն՝ հավելելով, որ «ադրբեջանական պետությունը միշտ բաց է եղել իր ազգային շահերին համապատասխանող կառուցողական առաջարկների համար: Անկախ և ինքնիշան պետության ներքին գործերին միջամտելը, վերջինիս վիրավորելու և ճնշելու նպատակով ընդունված ցանկացած փաստաթուղթ կտրականապես անընդունելի են»:

Ադրբեջանի նման դիրքորոշման համար առիթ է դարձել ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ժամանակ Ադրբեջանում «Ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» վերնագրով բանաձևի ընդունում, որտեղ Եվրոպան Բաքվին կոչ է անում վերանայել իր քաղաքականությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում և ազատ արձակել քաղբանտարկյալներին: Սակայն այս բանաձևում ադրբեջանական կողմին ավելի շատ հիասթափեցրել է ոչ թե երկրում մարդու իրավունքների զանգվածային խախտումների արձանագրումն, այլ բանաձևում «Վեհաժողովին քաջ հայտնի է Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի և այլ տարածքների «օկուպացիայի» մասին» արտահայտության փոխարինումը «Վեհաժողովին քաջ հայտնի է Լեռնային ղարաբաղյան հակամարտության մասին» արտահայտությամբ:

Հիշեցնեք, որ մայիսին ևս Եվրոպան հրաժարվեց ներառել Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ադրբեջանական դիրքորոշումը ԵՄ և ԱլԳ երկրների Ռիգայի գագաթաժողովի վերջնական փաստաթղթում:

Վերջին շրջանում Ադրբեջանի նավթադոլարային քաղաքականությունը ձախողվում է: Ադրբեջանական իշխանությունների ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությունը պարբերաբար քննադատության է ենթարկվում միջազգային հարթակներում և, կարծես թե, Բաքվի նյարդերը միջազգային այս ճշմանն այլևս չեն դիմանում: Ադրբեջանում սովոր են իրենց մասին լսելու միայն գովասանքի խոսքեր՝ իհարկե իրենց իսկ վճարած գումարների դիմաց: Սակայն վերջին շրջանում այս առումով իրավիճակը դուրս է եկել Բաքվի վերահսկողությունից: Ադրբեջանում տիրող իրավիճակի մասին միջազգային հարթակներում հնչում է գլխավորապես նավթադոլարներով չաղավաղված իրականությունը:

Սակայն պարզվում է Բաքուն սրա դեմ պայքարելու միջոցը գտել է. եթե չեն ուզում միջազգային ատյաններում բարձրաձայնել իրենց համար շահեկան հայտարարությունները, որոնց բովանդակությունը մեղմ ասած այդքան էլ չի համապատասխանում իրականությանը, ապա իրենք չեն պատրաստվում լսել ցանակացած այլ հայտարարություններ՝ հիմնված փաստերի վրա: Բաքուն իր որդեգրած քաղաքական այս նոր գիծը կիրառեց շաբաթներ առաջ՝ փակելով Բաքվում ԵԱՀԿ գրասենյակը: Նշենք, որ այս կառույցը զբաղվում է ոչ միայն անդամ երկներում ժողովրդավարության մոնիթորինգով, այլ նաև վերջինիս շրջանակում գործող Մինսկի խումբը միջնորդական առաքելություն է իրականացնում Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Ինչպես տեսնում ենք ադրբեջանական իշխանությունները, հավատարիմ մնալով ահաբեկման իրենց քաղաքականությանը, այս անգամ էլ սպառնում են Եվրոպայի խորհրդին և վերջինիս խորհրդարանական վեհաժողովին: 

Ակնհայտորեն Բաքվի այս քաղաքականությունից տուժում է գլխավորապես հենց ինքը՝ զրկվելով ոչ միայն եվրոպական ատյաններում իրեն հուզող հարցերը բարձրացնելու հնարավորությունից, այլ նաև միջազգային հանրության հնարավոր աջակցությունից:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    14 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: