ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրան-Հայաստան զարգացող մշակութային հարաբերություններ

Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանը հունիսի 27-ին հանդիպել է Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդման նախարար Ալի Ջաննաթիի հետ, հայտնում է azatutyun.am-ը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Ջաննաթին բարձր է գնահատել հայ - իրանական պատմականորեն ձևավորված ջերմ հարաբերությունները և հայկական համայնքի դերն Իրանում: Ալի Ջաննաթին շնորհակալություն է հայտնել հայկական կողմին` Երևանի Կապույտ մզկիթը ՅՈւՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում ընդգրկելու ուղղությամբ ձեռնարկած քայլերի համար:

Թումանյանը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Իրանի տարածքում հայկական հոգևոր-պատմական մշակութային ժառանգության հանդեպ իշխանությունների ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար: Նա հավելել է, որ հայկական կողմը ՅՈւՆԵՍԿՕ-ի շրջանակներում Իրանի հետ համագործակցության հետագա զարգացման ներուժ է տեսնում:

Դեսպանն ընդգծել է, որ մշակութային կապերի զարգացումը դրական ազդեցություն է թողնում հայ - իրանական հարաբերությունների բոլոր ոլորտների վրա: Այս առումով օրինակելի է, որ Հայաստանը, լինելով Իրանի միակ քրիստոնյա հարևանը, զարգացրել է սերտ մշակութային հարաբերություններ այդ երկրի հետ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    12 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: