ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան նախատեսում է անվտանգության գոտի ստեղծել Սիրիայի հյուսիսում

Թուրքիայում քննարկում են Հալեպ և Իդլիբ քաղաքների և Թուրքիայի սահմանի միջև ընկած հատվածում, որը իր մեջ ներառում է նաև Այն ալ Արաբ (Քոբանի), Ջարաբլուս և այլ քաղաքներ, անվտանգության գոտի ստեղծելու հարցը, հաղորդում է թուրքական Milliyet թերթը:

Անկարայում արդեն իրական են համարում Սիրիայի տարածքից ԻՊ գրոհայինների երկիր ներթափանցման վտանգը, ինչով էլ պայմանավորված հանձնարարել են զինվորականներին Թուրքիային սահմանակից սիրիական տարածքում 10 կիլոմետրանոց անվտանգության գոտի ստեղծել: Այդ գոտուն հաջորդող 40-50 կիլոմետրանոց հատվածում թուրք զինվորականները կիրականացնեն անհրաժեշտ միջոցառումներ վերջինիս անվտանգությունն ապահովելու համար: Նախատեսվում է, այդ գործողության մեջ ներառել մոտ 12 հազար զինվորականի, գրում է Hürriyet-ը: Վերջինս նշում է, որ կառավարությունը զինվորականությանը նման հանձնարարություն է տվել երկրի նախագահ Էրդողանի հետ մի շարք լուրջ բանակցությունների արդյունքում:

Սակայն նման գործողության իրականացումը լի է ռիսկերով, քանի որ սիրիական կառավարական զորքերի հետ առճակատումը երկրի տարածքում թուրքական զորքերի հայտնվելու դեպքում անխուսափելի է: Ընդ որում, նրանք նշում են, որ Սիրիայի տարածքում թուրքական զորքերն առճակատման մեջ կհայտնվեն ոչ միայն Սիրիայի կառավարական զորքերի, այլ նաև քրդական ազատագրական ջոկատների և ԻՊ գրոհայինների հետ: Զինվորականությունը նաև մտահոգություն է հայտնում, որ Սիրիայի հյուսիսում, առանց  Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Իրանի հետ նախապես խորհրդակցություններ անցկացնելու, ռազմական գործողություններ սկսելու դեպքում Թուրքիան կվատացնի վերջիններիս հետ հարաբերությունները:

Նշենք, որ սիրիական հակամարտության ամբողջ ընթացքում Անկարան պայքարում էր Սիրիայի հետ սահմանին անվտանգության գոտի ստեղծելու համար, սակայն միջազգային հանրությունը դեռևս չի արձագանքում Անկարայի այս առաջարկին: Սիրիական իշխանություններն իրենց հերթին քննադատում են Թուրքիայի այս նախաձեռնությունը: Պաշտոնական Դամասկոսն անընդունել է համարում Սիրիայի հյուսիսում՝ Թուրքիայի հետ սահմանին, անվտանգության գոտի ստեղծելու հավանականությունը, և Թուրքիայի կողմից այդտեղ ռազմական գործողությունների սկսումը Դամասկոսն անկասկած կորակի որպես միջազգային իրավունքի խախտում:

Միևնույն ժամանակ, հարկ է ընդգծել, որ այժմ թուրքական իշխանությունները բավարար հիմքեր չունեն Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ սկսելու համար: Վերջին շրջանում ԻՊ-ն այստեղ պարտություններ է կրում քրդական ազատագրական ջոկատների կողմից: Հենց այս փաստն  է մտահոգում Անկարային և ստիպում ռազմական գործողություններ սկսելու որոշում կայացնելու, այլ ոչ թե ԻՊ սպառնալիքը, որը Թուրքիայի համար շաբաթներ առաջ ավելի մեծ էր, քան հիմա: Այս մասին վկայում է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի վերջին հայտարարությունն այն մասին, որ Անկարան թույլ չի տա հյուսիսային Սիրիայի և հարավային Թուրքիայի շրջաններում քրդական պետություն ստեղծել` կրկին մտահոգություն հայտնելով ԻՊ-ի ֆոնին անկախ Քուրդիստանի ստեղծման առիթով:

Today’s Zaman-ի փոխանցմամբ՝ Էրդողանը «դիմելով ամբողջ աշխարհին»՝ հայտարարել է, որ Թուրքիան ամբողջ ուժով կպայքարի դրա դեմ և թույլ չի տա «ժողովրդագրական փոփոխություն տարածաշրջանում», ինչ գնով էլ լինի:

Սակայն Թուրքիային Սիրիայի տարածքում ռազմական գործողություններ սկսելու համար պետք են ավելի լուրջ փաստարկներ, քան Սիրիայի հյուսիսում Քրդական պետության ստեղծման հավանականությունը:

Ավելացնեք նաև, որ, թուրքական Taraf թերթի փոխանցմամբ, Թուրքիայի իշխանությունները քննարկում են նաև Սիրիայի հետ սահմանին՝ երկրի տարածք անօրինական ներթափանցումը կանխելու համար, անվտանգության պատ կառուցելու հնարավորությունը:

Ակնկալվում է, որ թուրք-սիրիական սահմանի ընդհանուր երկարությամբ՝ 911 կիլոմետր, պատի կառուցումը կարժենա 30 միլիոն լիրա:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    24 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: