ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Ոչ թալանին» նախաձեռնությունը շարունակելու է պայքարն ավելի լայն ֆորմատով

«Ոչ թալանին» նախաձեռնությունը շարունակելու է պայքարը ավելի լայն ֆորմատով: Այս մասին այսօր՝ հունիսի 29-ին, Ազատության հրապարակում լրագրողներին հայտարարեց «Ոչ թալանին» նախաձեռնության համակարգող Արթուր Քոչարյանը՝ հավելելով, որ նախաձեռնությունը շարունակելու է փողոցային պայքարը, ձևավորվելու են իրավաբանական, տնտեսագիտական խմբեր, կազմակերպվելու են հանրային քննարկումներ: Այս մասին հայտնում է News.am-ը:

«Սերժ Սարգսյանի հայտարարությունը մեզ չի բավարարում, ուստի հետևողական ենք լինելու, որ մեր պահանջները լիարժեք կատարվեն: Պահանջելու ենք, որ բոլոր ոստիկանները, որոնք հունիսի 23-ին խաղաղ ցուցարաների նկատմամբ բռնություն են կիրառել, պատժվեն»,-ասաց նա:

Նախաձեռնության անդամը տեղեկացրեց, որ այսօր Կոնսերվատորիայի հարակից այգում ժամը 19:00-ին «Ոչ թալանին» նախաձեռնությունը հանրային քնննարկում է անցկացնելու:

Հունիսի 22-ի երեկոյան ժամը 19:00-ից քաղաքացիները հավաքվել են Բաղրամյան պողոտայում, փակել այն և պահանջում են կասեցնել հունիսի 17-ին կայացրած որոշումը: Հունիսի 28-ին ցուցարարների մի մասը հեռացել էր Ազատության հրապարակ, իսկ մեծ մասը մնացել էր Բաղրամյան պողոտայում։

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: