ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեծ Բրիտանիայի վարչապետը կոչ է արել BBC-ին չկիրառել «Իսլամական պետություն» անվանումը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն այսօր հանդես է եկել ելույթով` BBC հեռուստաընկերությանը  կոչ անելով  չօգտագործել  «Իսլամական պետություն» արտահայտությունը Սիրիայում և Իրաքում գործող ահաբեկչական խմբավորման մասին գրելիս, հայտնում է Tert.am-ը:

Բրիտանիայի վարչապետը, ով BBC Radio-ին տված հարցազրույցում խմբավորմանն անվանել է ԻԼԻՊ (Իրաքի և Լևանտի իսլամական պետություն), ասում է, որ մահմեդական աշխարհը «կընկրկի»` լսելով այդ արտահայտության օգտագործումը` ի արդարացում «մեծ կրոնի այլասերման»:

Նա ընդգծել է, որ ողջ աշխարհում ծայրահեղականների պայքարը բրիտանացիների դեմ հնարավոր է հաղթահարել, սակայն դրա համար «արտակարգ վճռականություն և համբերություն է պետք»:  

Քեմերոնը քննադատել է BBC-ի  հեռուստահաղորդավար Ջոն Համֆրիսին ահաբեկչական խմբավորումը «Իսլամական պետություն» կոչելու համար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    20 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: