ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պաշտպանության նախարարությունը կհիմնի «Հայ Տեք» կիբեռանվտանգության կենտրոն

Հաշվի առնելով տեղեկատվական անվտանգության ոլորտում առկա մարտահրավերները՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկատվական բարձր տեխնոլոգիաների ձեռնարկությունների հետ փոխշահավետ համագործակցության քայլեր է ձեռնարկում:
Այս համատեքստում ՀՀ պաշտպանության նախարարությունը և «ԵրՄՄԳ» ՓԲԸ-ն նախաձեռնել են  «Հայ Տեք» կիբերանվտանգության կենտրոնի ստեղծման նախագիծ, որի նպատակն է ապահովել պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծումը և դրանց կիրառումը` առավել արդյունավետ օգտագործելով զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում, սերտորեն համագործակցելով ոլորտի մասնավոր ընկերությունների և ուսումնական հաստատությունների հետ՝ ներգրավելով դրանց կենտրոնի կառավարման գործընթացում, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: 
Կենտրոնը կգործի 2015թ. 4-րդ եռամսյակից:
Ս.թ. հունիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը «Հայ Տեք» կիբերանվտանգության կենտրոնի շրջանակներում ձևավորել է որակավորման հանձնաժողով` համակարգչային ծրագրավորողի մասնագիտությամբ ժամկետային պարտադիր զինծառայողների տեսական և գործնական գիտելիքները ստուգելու, ինչպես նաև 2015թ. ամառային զորակոչի ենթակա առավել պատրաստված թեկնածուներից մասնագիտական ընտրություն կատարելու նպատակով:
Մասնագիտական հատուկ հանձնաժողովը կազմված է ՀՀ ՊՆ ներկայացուցիչներից և ՏՏ ոլորտի ընկերությունների («ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ-ն, Synopsis, Unicomp, Ucom, T&S Dynamics, MIC-կենտրոն, Maysis) բարձրակարգ մասնագետներից:  Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են նաև զորակոչի ենթակա երիտասարդների գործատու ընկերությունների ներկայացուցիչներ (ՀՀ ԿԲ, Mentor Graphics, PicsArt, Synergy, BetConstruct, Rafa Solutions, OneMarketData, Antel, ISPRAS, X-Tech):


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    22 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: