ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայի խորհրդարանը նոր խոսնակ ունի

Թուրքիայում 25-րդ գումարման Ազգային մեծ ժողովի խոսնակ է ընտրվել Արդարություն և զարգացում կուսակցության թեկնածու̦ պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը: Ինչպես հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը, Յըլմազը ծնվել է 1961 թվականին Սիվաս նահանգի Գյուրուն շրջանում: 20 տարվա ընթացքում նա աշխատել է որպես խորհրդատու և փաստաբան ծովային ոլորտում գործող պետական և մասնավոր ընկերություններում: 2002-2007 թվականներին զբաղեցրել է նավարկության փոխնախարարի պաշտոնը: 2007 թվականին նշանակվել է տրանսպորտի նախարար, իսկ 2011 թվականից զբաղեցրել է պաշտպանության նախարարի պաշտոնը:

Թուրքիայի խորհրդարանի խոսնակն ընտրվել է Ազգային շարժում կուսակցության քողարկված աջակցությամբ` ի նշան նրանց միջև հնարավոր կոալիցիայի ձևավորման, գրում է թուրքական Hurriyet Daily News-ը: Ազգային շարժում կուսակցության անուղղակի աջակցությունն իշխող կուսակցությանը առաջ է բերել Ժողովրդա-Հանրապետական կուսակցության և Ժողովուրդների ժողովրդավարություն կուսակցության դժգոհությունը, որոնք մեղադրել են Ազգային շարժում կուսակցությանը որպես ԱԶԿ-ի ձեռնափայտ գործելու մեջ: Այս ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները նաև նշել են, որ «նման համադրությունը բացահայտում է կոալիցիոն կառավարության հավանական գործընկերներին»:

Յըլմազի օգտին քվեարկել է 258 պատգամավորն, իսկ նրա մրցակիցը` Ժողովրդա-Հանրապետական կուսակցության թեկնածու Դենիզ Բայկալը̦ ստացել է 182 ձայն: Իր առաջին ելույթում Յըլմազը կրկնել է իշխող կուսակցության նախընտրական հռետորաբանությունը: «Մեր ժողովուրդը խորհրդարանից նոր Սահմանադրություն է ակնկալում: Այն տնտեսական և ժողովրդավարական զարգացման մակարդակը, որին այսօր հասել է մեր երկիրը, նոր Սահմանադրության ընդունումը պարտադիր է դարձնում բոլորիս համար»,- Յիլմազի խոսքերը մեջբերում է գործակալությունը:

Հիշեցնենք̦ որ հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընդդիմադիր կուսակցությունները զգալիորեն բարելավեցին իրենց դիրքերը 2011 թվականի ընտրությունների համեմատությամբ: Վերջին 12 տարիների ընթացքում առաջին անգամ իշխող կուսակցությունը ստիպված է կոալիցիա կազմել ընդդիմադիր կուսակցություններից մեկի հետ: Վերջիններս իրենց նախապայմաններն են ներկայացրել, որոնց դեպքում միայն պատրաստ են կոալիցիոն կառավարություն ձևավորել:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ կարող է օգտագործել իր սահմանադրական իրավունքները, եթե կուսակցությունները  համաձայնության չգան կոալիցիոն կառավարության ձևավորման հարցում: Էրդողանը 45 օրվա ընթացքում կարող է արտահերթ ընտրություններ նշանակել: Սակայն̦ ինչպես նշում է Middle East Eye-ը, հասարակական կարծիքի վերջին հարցումները ցույց են տալիս, որ նոր ընտրությունները դժվար թե որևէ փոփոխություն մտցնեն թուրքական քաղաքական օրակարգում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    26 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: