ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տիգրան Համասյանի «Լոյս ի լուսոյ» համերգաշարը եզրափակվել է Ստամբուլում

Հայտնի հայ երաժիշտ, ջազ-դաշնակահար Տիգրան Համասյանի նախաձեռնած «Լոյս ի լուսոյ» համերգաշարը Թուրքիայում եզրափակվեց Ստամբուլում տեղի ունեցած համերգով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Սաբահ» պարբերականը, Տիգրան Համասյանի և Հարություն Թոփիկյանի գլխավորությամբ, Երևանի պետական կամերային երգչախմբի ելույթը հնչել է Ստամբուլի 22-րդ ջազային փառատոնի շրջանակներում:

Ժամանակակից Թուրքիայի տարածքում «Լոյս ի լուսոյ»-ի համերգաշարի մեկնարկը տրվել էր հունիսի 21-ին` պատմական հայկական մայրաքաղաք Անիում տեղի ունեցած համերգով: Հունիսի 23-ին համերգը կայացել էր Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցու առջև: Հունիսի 27-ին այն շարունակվել էր Կայսերիի (հայկական Կեսարիա) Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցում:

«Լոյս ի լուսո» խորագիրը կրող համերգաշարը մեկնարկել է ապրիլի 24-ին: Տիգրան Համասյանի և Երևանի պետական կամերային երգչախմբի կատարումները հնչել են աշխարհի տարբեր երկրներում: Դեկտեմբերին համերգային շարքը կամփոփվի ԱՄՆ-ում: Համերգի ընթացքում հնչում են բացառապես հոգևոր երգերˋ շարականներ ու տաղեր՝ մշակված դաշնամուրի և երգչախմբի համար: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 13%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    25 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: