ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆրանսիական խորհրդարանից մինչև բրիտանական «Chatham House». ԼՂՀ վերջին հաջողությունները

Photo by Haykaram Nahapetyan

Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Իրֆան Սիդիգին երեկ Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարություն են կանչել, ինչի առիթ է հանդիացել ՄԲ Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի՝ «Chatham House»-ի հրավերը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին և ղարաբաղյան մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակությանը՝ մասնակցելու Ղարաբաղյան հակամարտության ու լարված իրավիճակի, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հետ կապված քննարկումներին:

Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆովն իրենց կառավարության անունից բողոք է հայտնել բրիտանական դեսպանին՝ ԼՂՀ նախագահի դեպի Chatham House այցի հետ կապված:

Chatham House-ը, որը գտնվում է ՄԲ մայրաքաղաք Լոնդոնում, իր առաքելությունն է համարում միջազգային կարևորագույն իրադարձությունների մանրամասն վերլուծություններ կատարելն ու այս կամ այն խնդրի հետ կապված լուծումներ առաջարկելը: Այն համարվում է Եվրոպայի մասշտաբով ամենաազդեցիկ, իսկ աշխարհում երկրորդն իր ազդեցիկությամբ թինկ-թենկը՝ ԱՄՆ հայտնի Բրուքինգսի ինստիտուտից հետո:

Տվյալ դեպքում Բակո Սահակյանի ելույթն այնտեղ նախատեսված է հուլիսի 8-ին, որի շրջանակներում նախագահը հակիրճ զեկույց կներկայացնի ԼՂՀ ներքին քաղաքական իրավիճակի, ինչպես նաև  կներկայացնի իր տեսակետը տարածաշրջանային անվտանգության  և տարածաշրջանային խաղացողների վերաբերյալ: Նախագահի զեկույցին կհաջորդի մեկ ժամանոց հարց ու պատասխան քննարկումը:

Ադրբեջանական կողմի նման բուռն արձագանքը բավական անտրամաբանական է, քանի որ ոչ բոլոր երկրներում են նախընտրում խավիարային դիվանագիտությունից օգտվելու հնարավորությունները ժողովրդավարական արժեքներից: Բաքվի նման ոչ ադեկվատ արձագանքը, թերևս պայմանավորված է միջազգային ասպարեզում վերջին շրջանում Արցախի արձանագրած հաջողություններով, որոնք, մեղմ ասած, նյարդայնացնում են ադրբեջանական իշխանություններին: Խոսքը մասնավորապես վերաբերում է տարաբնույթ միջազգային կապերի հաստատմանը և անգամ տարբեր մակարդակներով ԼՂՀ անկախության ճանաչմանը:

Այս առումով հիշարժան էր, օրինակ, Բակո Սահակյանի մայիսյան այցը Ֆրանսիա, որտեղ Մարսել և Մարտակերտ քաղաքների միջև ստորագրվեց համագործակցության պայմանագիր: Իսկ անցյալ տարվա վերջին, հիշեցնենք, որ նման պայմանագիր ստորագրվել էր ֆրանսիական Բուրգ Բել Էր քաղաքի և ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի միջև, Շուշին և Բուրգ դը Վալանսն էլ քույր քաղաքներ էին դարձել: Այս ամենն, իհարկե, ըստ արցախյան կողմի, խիստ կարևոր է եղել Ղարաբաղի քաղաքների զարգացման և ղարաբաղա - ֆրանսիական հարաբերությունների խորացման համար:

Այս համատեքստում հարկավոր է նաև նշել ֆրանս-ղարաբաղյան միջխորհրդարանական կապերի մասին, քանի որ վերջին շրջանում հանդիպումներ կազմակերպվեցին նաև Ֆրանսիայի և ԼՂՀ պատգամավորների միջև: Ի դեպ, նախաձեռնողը հաճախ հենց ֆրանսիական կողմն է եղել, այդ թվում՝ նրանց ինքնակամ մասնակցությունը Արցախի վերջին խորհրդարանական ընտրություններին:

Զգալիորեն բարելավվել են նաև ԱՄՆ-Արցախ հարաբերությունները՝ հաշվի առնելով այն փաստը, որ ամերիկյան հինգ նահանգներն արդեն ճանաչել են Արցախը՝ որպես անկախ հանրապետություն: Դրանք են Մասաչուսեթս, Ռոդ-Այլենդ, Մեն, Լուիզիանա և Կալիֆոռնիա նահանգները:

Ի դեպ, ուշագրավ է այն փաստը, որ Մասաչուսեթսի Ուոթերթաուն քաղաքում «Արցախ» կոչվող փողոց գոյություն ունի, որտեղ տեղակայված է Սուրբ Ստեփան (St Stephens) հայկական եկեղեցին:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: