Հայաստանում նշում են Սահմանադրության օրը
Այսօր Հայաստանում նշվում է Սահմանադրության օրը։ Տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սերժ Սարգսյանը։
Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ուղերձում ասվում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Քսան տարի առաջ՝ 1995 թվականի հուլիսի 5-ին, ընդունվեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը: Յուրաքանչյուր երկրի համար Հիմնական օրենքը պետականաշինության հենասյունն է, պետականության կայացման վառ խորհրդանիշը, հասարակության զարգացման արժեհամակարգային ուղենիշը:
Մեր նորագույն պատմության մեջ Սահմանադրության ընդունումը դարձավ հայերիս՝ անկախ պետականություն ունենալու դարավոր երազանքի վառ մարմնավորումը, պետությունների միջազգային ընտանիքի իրավահավասար անդամը լինելու վկայությունը, ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետության կայացման և ժողովրդաիշխանության հաստատման գլխավոր երաշխիքը:
1995 թվականի Սահմանադրությունը հիմնարար դեր ունեցավ Հայաստանում ժողովրդավարության հաստատման, իրավական պետության հիմքերի ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության սահմանադրական երաշխիքների ամրագրման, պետական իշխանության ինստիտուտների աստիճանական կայացման գործում։
Դրա հետ մեկտեղ, հանրային կյանքի առաջընթացը համարժեք սահմանադրական զարգացումներ է պահանջում: Դրանք պետք է մոտեցնեն այն հանգրվանը, երբ հնարավոր կլինի վերջնականապես արձանագրել, որ ժողովրդավարությունը հաստատուն հիմքերի վրա է, մարդու իրավունքները հուսալիորեն պաշտպանված են, արմատավորվել է կառավարման արդյունավետ համակարգ:
Կյանքն ապացուցել է, որ սահմանադրական զարգացումներն օբյեկտիվ անհրաժեշտություն են: Այդպես էր 2005 թվականին, այդպես է նաև այսօր:
Այնուամենայնիվ, անհերքելի է, որ մեր երկրում սահմանադրական հարաբերությունների առանցքում պետք է լինի մարդը` իր անխախտելի արժանապատվությամբ, անօտարելի ու անմիջականորեն գործող իրավունքներով ու ազատություններով:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա կապակցությամբ: Վստահ եմ, որ որքան էլ դժվար լինի մեր անցնելիք ճանապարհը, մեր համազգային միասնականությամբ, հանդուրժողականությամբ, պատմական մեր տեղի ու դերի խոր ըմբռնումով, ազգի, ժողովրդի և սերունդների առջև ունեցած պատասխանատվությամբ մենք կհասնենք բաղձալի արդյունքների, իսկ անկախության մեր նոր սերունդը սահմանադրականության հաստատման ճանապարհով հայոց հայրենիքը շենացնող հիմնական նեցուկը կդառնա»:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 49%
Քամի՝ 1,54 կմ/ժ