ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լատվիա-Լիտվա. նոր տարածքային վե՞ճ

Լատվիայում Յուրմալա քաղաքի ավագանու նախկին պատգամավոր Յանիս Կուզինի նախաձեռնությամբ ստորագրահավաք է սկսվել՝ «Լիտվայի հանգստավայր Պալանգայի վերադարձը Լատվիային» խնդրով: Սակայն ոչ Լատվիայիում և ոչ էլ Լիտվայում այս նախաձեռնությունն առանձնապես բարձր հնչեղություն չի ստացել:

Հիշեցնենք, որ մինչ 1921թ. Պալանգան Լատվիայի կազմում էր գտնվում, սակայն հանձնվելով Լիտվայի Հանրապետությանը՝ այն վերջինիս ելք ապահովեց դեպի ծով: Նախաձեռնության հեղինակն ընդգծել է, որ 1923 թ.-ին Լիտվան ստացել է Կլայպեդա տարածաշրջանը, որը երկրի համար դեպի ծով ելք է բացել, բայց Պալանգան այդպես էլ Լատվիային չի վերադարձվել: Այժմ Պալանգայի վերադարձը նախկին տիրոջը Կուզինը համարում է արդարացի և իհարկե ձեռնտու իր երկրի համար:

«Այդ դեպքում մենք ձեռք կբերենք Բալթիկ ծովի նավթապաշարները, Լատվիան կդառնա էներգետիկ առումով անկախ և հերթական հանգստավայրը կունենա», - հայտարարել է Կուզինը՝ ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ:

Ստորագրահավաքի նախաձեռնության օգտին 21 օրվա ընթացքում քվեարկել է ընդամենը 98 մարդ: Եթե նախաձեռնությունը ​​10 հազար ստորագրություն հավաքի, նախաձեռնությունը փոխանցվում է Լատվիայի խորհրդարանին:

Վերլուծաբանները սակայն բացառել են նման հնարավորությունը, որ Բալթյան հանրապետությունները տարածքային պահանջներ ներկայացնեն մեկը մյուսին:

«Ներկայումս բոլոր հարցերը կապված լատվիական տարածքների հետ փակ են: Ոչ հասարակությունը, ոչ էլ իշխող էլիտաները չեն պահանջել սահմանների վերանայում: Հետևաբար, այսօր Պալանգայի վերադարձի գաղափարը բովանդակալից քննարկման ենթակա չէ: Միևնույն ժամանակ, նման նախաձեռնության աղբյուրները բավականին պարզ են: Ներկա անկայուն աշխարհաքաղաքական իրավիճակում պետական ​​սահմանների վերաձևման կոչերն ավելի ու ավելի հաճախակի են դառնում», -հայտնել է լատվիացի քաղաքագետ Անդրեյ Ստարիկովսը՝ «Արմեդիա» ՏՎԳ-ին տված հարցազրույցում:

Վերլուծաբանը նշել է, որ, չնայած ռուսական որոշ ԶԼՄ-ների արձագանքին, «Պալանգայի վերադարձը» նախաձեռնությունը չի ներառվել ներքաղաքական օրակարգում և, ընդհանուր առմամբ, անտեսվել է Լատվիայի հասարակության կողմից:

Տարածքային հակասությունների անհնարինության մասին նշել է նաև միջազգային լրագրող, վերլուծաբան Ալեքսանդր Նոսովիչը՝ «Արմեդիա» ՏՎԳ-ին տված բացառիկ հարցազրույցում: «Տարածքային վեճերը Լատվիայի և Լիտվայի միջև գրեթե անհնար են: Երկու երկրներն էլ գտնվում են ամերիկամետ բուֆերային գոտում, միասնական արտաքին քաղաքականություն են վարում ԵՄ ներսում, որն ուղղված է Ռուսաստանի դեմ, և, ինչպես հաստատեց Արևելյան  գործընկերության Ռիգայի գագաթաժողովը, Լատվիայի արտաքին քաղաքականությունն իրականացվում է լիտվականի հետ համընթաց: Հետևաբար, Պալանգայի շուրջ երկու հարևանների միջև հակամարտությունը գիտաֆանտաստիկ գրականության շարքից է​​», - հայտնել է Նովոսիչը:

Նա նաև նշել է, որ Լատվիան միակ երկիրը չէ, որը Լիտվային որոշակի տարածք է տրամադրել: «Ուսումնասիրելով քսաներորդ դարի Լիտվայի պատմությունը՝ կարելի է տեսնել, որ իր ներկայիս հանրապետության տարածքի մեկ երրորդը Լիտվան բառացիորեն նվեր է ստացել՝ այդ թվում Պալանգան: Ըստ Ստալինի հետ կնքված 1939 թ.-ի համաձայնագրի՝ Լիտվան ստացել է Վիլենյան շրջանը հենց Վիլնյուսի հետ միասին, որը կարևորագույն քաղաք է եղել Լիտվայի պետականության համար, Լիտվական Մեծ Դքսության հնագույն մայրաքաղաք, որը մինչ այդ պատկանում էր Լեհաստանին և կոչվում էր Վիլնյո: Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում նույն Ստալինը Լիտվայի ԽՍՀ-ին հանձնեց նաև գերմանական Մեմել խոշորագույն առևտրային նավահանգիստը Բալթիկ ծովի ափին, որը վերանվանվեց Կլայպեդա: Այն միաժամանակ են հաստատել Լիտվայի հին սահմանները: Այնպես որ, ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ խորհրդային հանրապետություններից և ոչ մեկն այդքան չի շահել, որքան Լիտվան», - շեշտել է Նոսովիչը:

Երկու վերլուծաբանները հատուկ ուշադրություն են դարձրել նախաձեռնության հեղինակի ինքնությանը: ««Պալանգայի վերադարձը Լատվիային» Յուրմալայի նախկին պատգամավոր Յանիս Կուզինին է պատկանում: Երկրի քաղաքական ղեկավարությունը ստորագրահավաքի հետ անելիք չունի, ուստի այս նախաձեռնությունը ոչ մի հեռանկար չունի», - հայտնել է Նովոսիչը:

Լատվիացի վերլուծաբանն իր հերթին ընդգծել է, որ այս նախաձեռնությունը նախկին պատգամավորի կողմից իր մասին պարզապես հիշեցնելու փորձ է: «Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նախաձեռնության հեղինակին: Յանիս Կուզինը բավականին արմատական, ​​ընդդիմադիր ակտիվիստ է: Նրա անձը մշտապես ներգրավված է տարբեր քաղաքական սկանդալների մեջ: Պարոն Կուզինն այսօր հազվադեպ է հայտնվում հասարակության մեջ, և, ըստ երևույթին, Պալանգայի հետ կապված արկածախնդրությունն ուրիշ ոչինչ է, քան իր մասին հիշեցնելու փորձ », - նշել է Ստարիկովսը:

Այսօր թե՜ Լատվիան և թե՜ Լիտվան Եվրոպական միության անդամներ են, և խոսել ԵՄ ներսում նոր տարածքային վեճերի մասին, գոնե այսօր, իրատեսական չէ: Մյուս կողմից, Խորհրդային Միությունը, և այն սահմանները, որոնք գծվել էին խորհրդային իշխանությունների կողմից, թողել են բազմաթիվ մութ հարցեր, որոնք  ինչ-որ մի պահի ճգնաժամերի և տարածքային վեճերի առիթ են դառնում: Ռուսաստանի և ԵՄ-ի միջև լարված հարաբերությունների այս փուլում Պալանգայի հարցը բարձրացնելը կարող է բնավ պատահական բնույթ չկրել՝ հաշվի առնելով հակառուսական տրամադրությունները մերձբալթյան տարածաշրջանում…


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 19%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    26 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: