ԵՐԵՎԱՆ 4 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՀԿ ԽՎ անհավասարակշիռ բանաձևերը հարցեր են առաջացնում

ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովն իր ամենամյա նստաշրջանի ամփոփիչ հռչակագրում անդրադարձ է կատարել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին: Եվ այս անդրադարձը մի շարք մտահոգությունների տեղիք է տալիս ու հարցեր առաջացնում:

Հռչակագրում տեղ է գտնում «Ադրբեջանի Հանրապետության տարածքներ (Լեռնային Ղաևրաբաղ և հարակից տարածքներ)» ձևակերպումը, խոսվում է պատերազմի հետևանքով տեղահանված Ադրբեջանի Հանրապետության բնակչության վերադարձի անհրաժեշտության մասին, ինչպես նաև շեշտադրվում է  հակամարտությունների խաղաղ կարգավորման կարևորությունը՝ «հիմնավելով Հելսինկյան սկզբունքների վրա՝ մասնավորապես վերաբերող այդ երկրների ինքնավարությանն ու տարածքային ամբողջականությանը»:

Այս ձևակերպումներն անընդունելի և զարհուրելի են մի կառույցի համար, որն ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդես է գալիս Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի միջնորդի դերում և որը, ըստ ցանկացած տրամաբանության պետք է հավասարակշիռ մոտեցում ցուցաբերի հակամարտության բոլոր կողմերի հանդեպ:

Այն դեպքում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի, գործող նախագհի և բոլոր այլ մարմինների և պաշտոնյաների հայտարարություններում մշտապես շեշտադրվում է Հելսինկայն երեք սկզբունքների՝ այն է ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության հիման վրա հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությունը, առավել քան արհեստական է ԵԱՀԿ ԽՎ բանաձևում դրանցից միայն մեկն ընդգծելն ու կարևորելը:

Ինչ վերաբերում է մարդու իրավունքներին և փախստականների վերադարձի խնդրին, ապա ԵԱՀԿ խորհրդարանականները նման բանաձև ընդունելիս առնվազն պետք է հաշվի առնեին, որ Ղարաբաղյան պատերազմի հետևանքով փախստականներ կան ոչ միայն Ադրբեջանում, և մարդու իրավունքների պաշտպանությունը չի կարող խտրական կերպով իրականացվել:

Ոչ միայն ԵԱՀԿ-ի, այլև այլ միջազգային կառույցների օրինակով բազմիցս համոզվել ենք, որ Ադրբեջանի վարած շանտաժային քաղաքականությանը տուրք տալը միայն մեծացնում է վերջինիս ախորժակն ու կոշտացնում հռետորաբանությունը: Միգուցե՞ Բաքվում ԵԱՀԿ գրասենյակը փակելու Ադրբեջանի իշխանությունների որոշման արդյունք են այս ձևակերպումները: Այդ դեպքում, ի՞նչ սպասել Ադրբեջանից հետագայում, և ի՞նչ մարտահրավերների հետ կբախվենք ոչ միայն մենք, այլ ողջ միջազգային հանրությունը:

Այս բոլոր հանգամանքները մի շարք հարցեր և մտահոգություններ են առաջացնում:

Միգուցե ԵԱՀԿ ԽՎ այդ բանաձևով ԵԱՀԿ-ն ցանկանում էր շեշտել ԵԱՀԿ Մինսկի խմբի կամ դրա կողմից մշակված «Մադրիդյան սկզբունքների» վախճա՞նը:

Իսկ առավել տրամաբանական չէ՞ր լինի արդյոք, որ ՀՀ Ազգային ժողովը պաշտոնական արձագանք տար այս փաստաթղթին: Վերջիվերջո սա խորհրդարանական մակարդակով ընդունված հռչակագիր է և այն կառույցի կողմից, որն իր մեջ ներառում է 57 երկրների ներկայացուցիչներ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: