ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Թրղի-3» ՀԷԿ-ը պատրաստ է գործարկման

Ինչպես ներկայացրեց հանձնաժողովի Հանրային ծառայությունների կարգավորման բաժնի պետ Անդրեյ Մուսայելյանը, «Թրղի-3» հէկ-ի դրվածքային հզորությունը կազմում է 5 մեգավատ, էլեկտրաէներգիայի տարեկան արտադրությունը՝  16,33 միլիոն կիլովատ/ժամ, իսկ ագրեգատների քանակը 2  է: Այս մասին հայտնում է Արցախպրեսը:

Զեկուցողը նշեց, որ հանձնաժողովի կողմից դրական որոշումից հետո, Արցախում գործող փոքր հէկ-երի քանակը կհասնի 10-ի, որոնց ընդհանուր դրվածքային հզորությունը կազմելու է 34,8 մեգավատ, իսկ էկեկտրաէներգիայի տարեկան միջին արտադրանքը՝ 179,649 մլն կիլովատ/ ժամ:

Էլեկտրաէներգիայի արտադրության նման ծավալները կբավարարեն ԼՂՀ ներքին պահանջարկի 93 տոկոսը:

Ինչպես նկատեց հանձնաժողովի նախագահ Լևոն Մնացականյանը, ըստ կանխատեսումների, «Թրղի-3»-ի և առաջիկայում նախատեսվող ևս մեկ փոքր հէկ-ի գործունեության լիցենզիայի տրամադրմամբ  Արցախի բոլոր  հէկ-րի հզորությունը հնարավորություն կընձեռի բավարարել հանրապետության էլեկտրաէներգիայի ներքին պահանջարկի 100 տոկոսը: ՀԾՏՄԿՊ հանձնաժողովի որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից՝ 15 տարի ժամկետով:

Հանձնաժողովի մյուս որոշմամբ՝   բավարարվել է «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի՝ ջրային համակարգի օգտագործման թույլտվության գործողության ժամկետը երկարաձգելու հայտը, ըստ որի, այդ ժամկետը երկարաձգվել է մինչև մինչև 2018 թվականի օգոստոսի 17-ը:

Այնուհետև, նիստի օրակարգի համաձայն, քննարկվել ու միաձայն որոշմամբ հաստատվել են «Օմեգա Գրուպ» ՍՊԸ-ին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ռադիոկապի ցանցի (շարժական) կազմակերպման համար 159,900ՄՀց ռադիոհաճախականությունը տրամադրելու հայտը, ինչպես նաև 103.0ՄՀց և 104.3ՄՀց հաճախականությամբ   Ստեփանակերտ քաղաքի և միաժամանակ մեկ կամ մի քանի շրջանների տարածքում  ընդհանուր ուղղվածության ռադիոհաղորդումների եթերային հեռարձակման լիցենզավորման մրցույթներ հայտարարելու մասին հարցը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    23 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: