ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանում գործող միակ վրացական եկեղեցին փաստացի փակ է

Ըստ վրացի պատմաբանների տեղեկության՝ Ադրբեջանի Էրեթի շրջանում գործող միակ վրացական եկեղեցին փաստացի փակ է, և կրոնական արարողություններ այնտեղ չեն կատարվում: Պատմաբաններ Բուբա Կուդավան, Բոնդո Կուպատաձեն և Գոչա Սաիտիձեն խնդրի հետ կապված հրավիրել են մամլո ասուլիս, որի ժամանակ հայտնել են, որ այս հարցով դիմել են նաև Ադրբեջանի և Վրաստանի իշխանություններին:

Բուբա Կուդավայի խոսքով՝ պատմական Էրեթի շրջանի մի հատվածը գտնվում է Ադրբեջանի կազմում: Այնտեղ բնակվում են ինչպես մուսուլմաններ, այնպես էլ քրիստոնյա վրացիներ, իսկ քրիստոնեությունը միշտ եղել է այս շրջանի մշակութային ժառանգության անբաժան մասը:

Ըստ վրացի պատմաբանի՝ շրջանի շուրջ 7000 վրացիներ կարող էին այցելել միայն Կախիի միակ գործող Սուրբ Գեորգիի եկեղեցի, սակայն այնտեղ ծառայող վրացի քահանային մոտ մեկ ամիս առաջ թույլ չեն տվել հատել վրաց-ադրբեջանական սահմանը: Արդյունքում եկեղեցին այսօր փաստացի փակ է և որևէ հոգևոր ծառայություն այնտեղ չի կատարվում:

«Մենք լիովին հաշվի ենք առնում Վրաստանի և Ադրբեջանի միջև առկա բարիդրացիական սերտ հարաբերությունները: Մենք չենք ցանկանում ստվեր գցել այդ կապերի վրա: Հակառակը՝ մենք կարծում ենք, որ հենց նման փաստերն են ստվեր գցում երկկողմ հարաբերություններ վրա: Կարծում ենք, որ Ադրբեջանի և Վրաստանի իշխանությունները, կառավարական գերատեսչությունները, որոնք այս կամ այն կերպ առնչվում են տվյալ խնդրին, պետք է ջանք չխնայեն այս արհեստականորեն ստեղծված խնդրի լուծման համար»,- հայտարարել է Կուդավան:

Վերջինս նաև ավելացրել է, որ Վրաստանում բնակվող ադրբեջանցիները նման խնդիրներ չունեն. նրանք ունեն տասնյակ գործող մզկիթներ և մի քանի տասնյակ հոգևոր սպասավորներ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: