ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նոր հանրաքվե Շոտլանդիայու՞մ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնն օրերս հերքել է Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթարջեոնի այն պնդումն, ըստ որի ինքն է անձամբ որոշելու, թե երբ կարելի է Շոտլանդիայում անկախության հարցով երկրորդ հանրաքվե անցկացնել:

Ըստ բրիտանական Telegraph-ի՝ Դեյվիդ Քեմերոնը հայտարարել է, որ անցյալ սեպտեմբերին տեղի ունեցած քվեարկությունը, որի ժամանակ շոտլանդացիների մեծ մասը կողմ են քվեարկել Միացյալ Թագավորության կազմում մնալուն, արդեն իսկ վճռորոշ է, և ցանկացած հերթական հարցում այդ թեմայով կգնահատվի որպես ոչ լեգիտիմ՝ համենայն դեպս մինչ 2020 թվականի ընտրությունները:

Բանն այն է, որ Նիկոլա Սթարջեոնը, ով Շոտլանդիայի ազգային կուսակցության առաջնորդն է, հետևել է իր նախորդի՝ Ալեքս Սալմոնդի հայտարարությանն, ով պարզապես «անխուսափելի» էր համարել անկախության հարցով հերթական հանրաքվեի կազմակերպումը, հայտնում է շոտլանդական The Scotsman թերթը:

Սթարջեոնը հայտարարել էր, որ թարմ հարցման հեռանկարը կախված է միմիայն շոտլանդացի ժողովրդից, և որ ցանկացած ընտրություն կբխի երկրի «լավագույն շահերից»:

Հիշեցնենք, որ 2014 թվականի սեպտեմբերին, երբ Շոտլանդիայում առաջին հանրաքվեն անց կացվեց, մասնակիցների մեծ մասը՝ 55% -ը կողմ էին քվեարկել Մեծ Բրիտանիայի կազմում մնալուն, իսկ 45% - ն, ընդհակառակը, ցանկանում էին անկախանալ՝ լքելով Միացյալ Թագավորությունը:

«Անչափ կարևոր է, որ հանրաքվեն լինի արդար, օրինական և պատշաճ կերպով կազմակերպված: Մեր նախորդ հանրաքվեն լիովին համապատասխանում էր այս պահանջներին, և  անհրաժեշտություն չկա մեկ ուրիշն անցկացնելու», - նշել է Դեյվիդ Քեմերոնը՝ BBC–ին տված իր հարցազրույցում:

Այսպիսով, ցանկացած նմանատիպ նախաձեռնության դեպքում անհրաժեշտ կլինի Մեծ Բրիտանիայի համաձայնությունը, քանի որ սահմանադրական հարցերը վերապահված են Վեսթմինսթերին:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    14 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: