ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանի նավթային հիմնադրամի եկամուտը նվազել է կրկնակի

Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի եկամուտները 2015 թվականի առաջին կեսին անցյալ տարվա նույն ժամակաշրջանի համեմատ  նվազել են կրկնակի:

«Ազադլըգ» թերթի փոխանցմամբ՝  այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ Ադրբեջանի նավթային հիմնադրամի եկամուտը կազմել է 3,9 մլրդ դոլար, այն դեպքում, երբ 2014 թվականի հուլիսի 1-ին այն կազմել էր 8,3 մլրդ դոլար:

Անցյալ տարվա առաջին կեսի ցուցանիշների համեմատ` Նավթի հիմնադրամի եկամուտները մանաթով նվազել են 33 տոկոսով, իսկ ԱՄՆ դոլարով` գրեթե 2,1 անգամ:

Caspian Barrel ընկերությունը հայտնել է, որ Ադրբեջանի նավթի հիմնադրամի եկամուտների նվազումը կապված է համաշխարհային շուկաներում նավթի գնի անկման հետ:

Ներկայում կանխատեսումներ են հնչում նավթի գների էլ ավելի նվազելու միտումի վերաբերյալ: Բացի այդ, այս տարվանից նվազել են նաև Ադրբեջանցի արտահանվող նավթի ծավալները, որոնք կապված են ինչպես նավթի գնանկման, այնպես էլ Ադրբեջանում նավթի արդյունահանման ծավալների կրճատման հետ:

Ադրբեջանի նավթի հիմնադրամը ստեղծվել է 1999 թվականին: Այն հիմնադրվել է երկրի նավթային հարստությունից եկող եկամուտները մի տեղում հավաքելու և «սերունդների միջև արդար բաժանելու նպատակով»:

Սակայն, ինչպես հայտնի է, Ադրբեջանի պետբյուջեն 75 տոկոսով ձևավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին: Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները: Ներկա դրությամբ` համաշխարհային շուկայում Brent տեսակի նավթի մեկ բարելն արժե 53,09 դոլար, WTI նավթի մեկ բարելը` 47,78 դոլար, իսկ ադրբեջանական Azeri Light տեսակի նավթի մեկ բարելը` 55,52 դոլար:

Ադրբեջանի 2015 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 90 դոլար: Ներկայում այն արդեն պետբյուջեում նախատեսվածից մոտ 34,48 դոլարով ցածր է:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    22 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: