ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը կարևորում է Իրաքյան Քրդստանի հետ կապերի ընդլայնումը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Իրաքյան Քրդստանի պլանավորման նախարար Ալի Սինդիին, տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Ողջունելով հյուրին՝ վարչապետը համոզմունք է հայտնել, որ նրա այցը նոր թափ կհաղորդի Հայաստանի և Իրաքի, մասնավորապես, Իրաքյան Քրդստանի հետ հարաբերությունների զարգացմանը: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ Հայաստանը կարևորում է Քրդստանի հետ երկկողմ կապերի ընդլայնումը, և այդ մասին է վկայում նաև մայրաքաղաք Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսություն հիմնելու որոշումը:

Ալի Սինդին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և Քրդստանի վարչապետ Նեչիրվան Բարզանիի անունից ջերմ ողջույններ և բարեմաղթանքներ փոխանցել ՀՀ վարչապետին, կառավարությանը և հայ ժողովրդին: Նա նշել է, որ Քրդստանը շահագրգռված է մեր երկրի հետ հարաբերությունների խորացմամբ, և իր այցի նպատակն է ուսումնասիրել Հայաստանի ներդրումային հնարավորությունները և հայ գործընկերների հետ քննարկել գործակցության զարգացման հեռանկարները:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել քաղաքական երկխոսության ներկայիս մակարդակից և կարևորել առևտրատնտեսական կապերի ակտիվացումն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների բացահայտումը:

Տնտեսական ներուժի լիարժեք իրացման առումով երկուստեք կարևորվել է հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, հայ և քուրդ գործարար շրջանակների միջև ուղիղ կապերի հաստատումը, գործարար համաժողովների և հանդիպումների կազմակերպումը:

Նշվել է, որ միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստը նախատեսվում է անցկացնել 2015 թ. աշնանը Բաղդադում, և այն հնարավորություն կտա քննարկել երկկողմ համագործակցության կոնկրետ ուղղություններ և կյանքի կոչել գործնական ծրագրեր: Կողմերը նաև բարձր են գնահատել փոխհարաբերությունների զարգացման և խորացման ուղղությամբ Հայաստանի և Իրաքի դեսպանությունների ջանքերը:

Հանդիպման ավարտին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Քրդստանի վարչապետ Նեչիրվան Բարզանիին է փոխանցել իր ջերմ ողջույնները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    13 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: