ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչ ակնկալել Էրդողանի Չինաստան այցից

Չինաստանի հետ ունեցած լարված հարաբերությունների ֆոնի ներքո՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով  մեկնել էՊեկին` հանդիպելու նախագահ Սի Ծինփինիի հետ:

Նա գլխավորում է 100 թուրք գործարարներից բաղկացած պատվիրակություն, որոնք ակնկալվում է, որ բանակցելու են  տնտեսական կապերի ամրապնդման հարցերի շուրջ:

Հատկանշական է այն հանգամանքը, որ Էրդողանը որոշել է մեկնել Չինաստան առավել լարված հարաբերությունների առկայության ժամանակաշրջանում: Հարկ է նշել, որ Էրդողանը նախագահ դառնալուց հետո առաջին անգամ է այցելում Չինաստան: Իսկ նրա՝ որպես երկրի վարչապետ այցը Չինաստան 2012 թվականին առաջինն էր վերջին 27 տարվա ընթացքում:  Հարց է առաջանում, թե ի՞նչ կարելի է ակնկալել Էրդողանի այս այցից:

 Թուրքիայի և Չինաստանի հարաբերությունները հասկանալու նպատակով, կարելի է անդրադարձ կատարել  վերջին զարգացումներին:

ԶԼՄ-երի հայտնում են, որ Չինաստանի կառավարությունն որոշում է ընդունել արգելել հանրային ծառայողներին, ուսուցիչներին և ուսանողներին Ռամադանի ժամանակ Չինաստանի Սինցզյան Ույղուրական ինքնավար շրջանում ծոմ պահել, որը  հասարակական մեծ վրդովմունք է առաջացրել Թուրքիայում:

Թուրքիայում շատերը քննադատեցին Չինաստանի վարած քաղաքականությունը, որից հետո տեղի ունեցան մի շարք բողոքի ակցիաներ, որոնցից մի քանիսը վերածվեցին կատաղի ցույցերի:  Այս առիթով Թուրքիայի արտգործնախարարությունը հրավիրեց Անկարայի՝ Չինաստանի դեսպանին՝ Սինցզյան Ույղուրական ինքնավար շրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ մտահոգություն հայտնելու համար: Իսկ Չինաստանն, իր հերթին, հայտնեց իր սեփական մտահոգությունն Անկարայի դիրքորոշման հետ կապված:

Միևնույն ժամանակ, Ասիայում գտնվող թուրք դիվանագետների հանդեպ մեղադրանքներ սկսեցին ներկայացվել, որոնք տրամադրում էին ճամփորդական անօրինական փաստաթղթեր ույղուր միգրանտներին՝  նրանց ճանապարհը դեպի Թուրքիա հեշտացնելու նպատակով: Տարածված տեղեկությունն այն մասին, որ ույղուրներն, օգտագործելով Թուրքիան որպես մուտքի միջոց դեպի Սիրիա, միացել են ջիհադիստներին, դրությունն էլ ավելի բարդացրեց:

Այպիսիով, այն ժամանակ, երբ ույղուրների հարցը իր ստվերն է գցում Թուրքիայի և Չինաստանի փոխհարաբերությունների վրա, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պաշտոնական այցով մեկնում է Պեկին՝ պատճառաբանելով, որ ցանկանում է քննարկել երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցերը և քայլեր ձեռնարկել ԻՊ-ի դեմ միասին պայքարելու համար: Ուստի ակնկալվում է, որ բանակցությունների ընթացքում կարող է բարձրացվել նաև Թուրքիայի՝ չինական հակահրթիռային համակարգերի գնման մտադրության անորոշ հարցը:

2013 թվականին Թուրքիան բանակցություններ էր վարում չինական ընկերությունից 3.4 միլիարդ դոլարի պաշտպանական հրթիռներ ձեռք բերելու համար՝ զարմանք պատճառելով ՆԱՏՕ-ի անդամ-երկրներին: Սակայն վերջնական գործարքը այդպես էլ տեղի չունեցավ, որի պատճառն, ըստ Էրդողանի,  առաջացած «արգելքներն» էին, որոնք ի հայտ էին եկել չինական նախնական առաջարկի հետևանքով:

Կարելի է ասել, որ այս այցը Թուրքիայի կողմից կանխամտածված դիվանագիտական քայլ է: Մի կողմից ի ցույց աշխարհի է դրվում այն փաստը, որ Էրդողանը «ցանկանում է ավելի շատ ուժեր ներգրավվելով՝ առավել արդյունավետ պայքարել ԻՊ-ի դեմ», մյուս կողմից գործարարների պատվիրակություն կազմելով՝ շտապում է միանալ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը որով էլ միշտ հետաքրքված է եղել: Գաղտնիք չէ, որ Թուրքիան ցանկանում է ստանալ ավելի շատ չինական ներդրումներ, իսկ այս նախաձեռնությունը միանգամայն կարող է  ապահովել կատարյալ համատեքստ այն իրականացնելու համար: Երկրորդ՝ այն հնարավորություն է ընձեռում, որպեսզի Թուրքիան ամրապնդի իր դիրքերը՝ որպես տրանսպորտային հանգույց Եվրոպայի և Ասիայի միջև:

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: