ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանցիներն՝ «Իսլամական պետության» դրոշի ներքո

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անձնական թիկնազորի նախկին անդամը Սիրիայում ջիհադական խմբավորման ղեկավարներից է, գրում է «Новая газета»-ն՝ վկայակոչելով Սիրիայում կռված չեչեն գրոհայիններից մեկին:

 «Փետրվարի կեսից սոցցանցերով սկսեցի շփվել ընկերներիս հետ, որոնք գտնվում են սիրիական զինյալ ընդդիմության շարքերում: Ես խնդրեցի կազմակերպել իմ մեկնումն ու մասնակցությունը ջիհադին: Նրանց օգնությամբ անձնագիր ստացա, հավաքեցի իրերս ու գումար և մեկնեցի Բաքու, որտեղից թռա Թուրքիա: Նրանք ինձ մոտ մարդիկ ուղարկեցին, որոնք էլ ինձ անցկացրին սահմանը»,- պատմել է նախկին ջիհադականը, ով կռվել է «Ջեյշ ալ-Մուհաջարին վա-Անսար» խմբավորման կազմում: Ռուսական պարբերականի զրուցակցի փոխանցմամբ՝ վերջինիս մարզիչները հիմնականում ադրբեջանցիներ էին: «Ճամբարի ղեկավարն ադրբեջանցի Համզան էր՝ Ադրբեջանի նախագահ Ալիևի անձնական թիկնազորի նախկին աշխատակիցը»,- ասել է չեչեն զինյալը:

Վերջերս «Իսլամական պետության» կազմում կռվող ադրբեջանցիների մասին ստացվում են նոր տեղեկություններ: Օրերս թուրք ոստիկանները հատուկ գործողություն են իրականացրել ԻՊ գրոհայինների դեմ, որի արդյունքում իրավապահ մարմինները ձերբակալել են 36 մարդու, այդ թվում՝ ադրբեջանցի ադրբեջանցի Աբդուլլա Աբդուլլաևին: Պարզվել է, որ վերջինս Թուրքիայի տարածքում «Իսլամական պետության» առանցքային դեմքերից մեկն է: Ըստ տեղեկատվության՝ Աբդուլլաևն անցումային կետ էր ստեղծել Թուրքիայում Եվրոպայից և Միջին Ասիայից եկող գրոհայինների համար, որոնց հետագայում տեղափոխում էր Իրաք և Սիրիա: Ադրբեջանցին տասնյակ բնակարաններ էր վարձակալել Թուրքիայում, որտեղ ժամանակավորապես ապրում էին ԻՊ ապագա մարտիկները, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:

ԻՊ դրոշի ներքո Սիրիայում և Իրաքում կռվող ադրբեջանցիների մասին ստույգ տեղեկություններ իհարկե չկան:  Տարբեր տվյալների համաձայն՝ Սիրիայում «Իսլամական պետության» շարքերում կռվում են մոտ 70 հազար վարձկան, որոնցից 5-7 հազարն, ըստ Սիրիայի Գլխավոր մուֆթիի, Ղազախստանի, Թուրքմենստանի և Ադրբեջանի քաղաքացիներ են: Ադրբեջանում «Իսլամական պետության» և ընդհանրապես ծայրահեղական իսլամական գաղափարախոսությունների տարածման մասին ահազանգում են նաև ադրբեջանական իշխանությունները.

Ադրբեջանի իրավապահ մարմինների իրականացրած հատուկ գործողությունների արդյունքում մինչև այս տարվա սկիզբ արդեն ձերբակալվել է մոտ 50 քաղաքացի, որոնք կռվել են Սիրիայում և Իրաքում, կամ այս կամ այն կերպ կապ ունեն «Իսլամական պետության» հետ: Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ արդեն այս տարվա սկզբին Սիրիայում սպանվել է Ադրբեջանի ավելի քան 100 քաղաքացի: Կրկին ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ Ադրբեջանի 40 քաղաքացի էլ զոհ են դարձել ԻՊ ներքին հաշվեհարդարների արդյունքում:

Հարկ է նշել, որ ադրբեջանցիների՝ ահաբեկչական կազմակերպությունների հետ համագործակցելու ակունքները գալիս են 1990-ականների սկզբից, երբ ադրբեջանական իշխանությունները, պարտություններ կրելով Ղարաբաղյան պատերազմում, սկսեցին ռազմական գործողությունների մեջ ներագրավել տարբեր ահաբեկչական խմբավորումների:

Այժմ ևս ադրբեջանական իշխանությունները փորձում են կիրառել այդ քաղաքականությունը՝  Սիրիայում և Իրաքում ԻՊ կամ մյուս ահաբեկչական խմբավորումների կազմում կռվող ադրբեջանցիներին հրավիրելով կռվել ԼՂՀ դեմ:

«Ես չեմ հասկանում, ինչու են գնում Սիրիա կռվելու: Եթե մեր երիտասարդությունը ցանկանում է պատերազմել, մենք ունենք ղարաբաղյան հիմնախնդիր»,- նշել է Ադրբեջանի կրոնական կառույցների հետ աշխատանքի պետական հանձնաժողովի նախագահ Մուբարիզ Գուրբանլին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 54%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: