ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրաքյան Քրդստանը «զգուշանում է» Թուրքիայից

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի քողի ներքո քրդերի դեմ իրականացվող թուրքական գործողությունները լարվածություն են մտցրել Իրաքյան Քրդստանի և Թուրքիայի հարաբերություններում, ովքեր վերջին տարիներին զգալիորեն խորացրել են համագործակցությունը հատկապես էներգետիկ ոլորտում: Հիշեցնենք, որ Էրբիլը, բազմաթիվ դեպքերում շրջանցելով պաշտոնական Բաղդադին, նավթի արտահանման ոլորտում մի շարք անջատ պայմանագրեր է կնքել Անկարայի հետ:

Ի տարբերություն իրաքյան կառավարությանը, որը բավական կոշտ կերպով դատապարտեց Իրաքի տարածքում Թուրքիայի գործողությունները` դրանք որակելով որպես Իրաքի ինքնիշխանության խախտում, Իրաքի քրդական ինքնավար այս շրջանը բավական զգուշավոր դիրքորոշում է որդեգրել, ըստ էության, չցանկանալով վտանգել Թուրքիայի հետ կառուցած գործընկերային հարաբերությունները:

Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին իր վերջին հայտարարություններում զերծ մնաց թուրքական գործողությունները որակելուց` Թուրքիային և PKK-ին կոչ անելով վերադառնալ բանակցությունների սեղան: Բարզանին հայտարարեց, որ խաղաղ գործընթացը չի կարելի դադարեցնել` ընդգծելով ճգնաժամը հաղթահարելու և բռնություններից խուսափելու անհրաժեշտությունը:

Իր հերթին, Թուրքիան ևս քայլեր է ձեռնարկում Իրաքյան Քրդստանի հետ հաբարերությունները դրական ֆոնի վրա պահելու համար: Թուրքական Hurriyet-ը հայտնում է, որ Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Ֆերիդուն Սինիրլիօղլուն մեկնել է Էրբիլ: Մասուդ Բարզանիի հետ հանդիպման ժամանակ նա ներկայացրել է թուրքական ավիահարվածների պատճառները:

Քրդական Rudaw գործակալությունը տեղեկացնում է, որ Բարզանիի մամլո ծառայության տարածած հաղորդագրության համաձայն թուրք դիվանագետը նշել է, որ «Թուրքիայի նպատակն է պարտության մատնել ԻՊ-ին, իրենց տները վերադարձնել սիրիացի փախստականներին և մարդասիրական օգնություն տրամադրել»: «Թուրքիան արժևորում է քրդական շրջանը և համարում է, որ այն կայունացնող գործոն է հանդիսանում տարածաշրջանում: Մենք կշարունակենք զարգացնել մեր հարաբերությունները քրդական շրջանի հետ», - ասել է Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    13 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: