ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քրդեր. տեղեկանք

Վերջին շրջանում քրդերը, որոնք դարեր շարունակ մերձավորարևլյան երկրներում եղել են ձայնազուրկ կարգավիճակում, այժմ մեծապես ազդում են այս տարածաշրջանում ուժերի դասավորության վրա:

Քրդերի ծագումն ու պատմությունը ոչ բավարար չափով է ուսումնասիրված և առաջարկվում են նրանց ծագման վերաբերյալ տարբեր հիպոթեզեր: Սակայն գիտանականները հիմնականում համակարծիք են, որ քրդերը Միջագետքում հաստատվել են դեռևս հնագույն ժամանակներից: Նրանք համարվում են Տիգրիս և Եփրատ գետերի ավազանում բնակվող հնագույն ժողովուրդներից մեկը: Քրդերը լեզվական և մշակութային առումով սերտորեն կապված են իրանական ժողովուրդների հետ: Որոշ գիտնականներ կարծում են, որ մ.թ.ա. 7-րդ դարում գոյություն ունեցող Մեդիայի թագավորությունը եղել է քրդական, որն իր տիրապետությունն է հաստատել ոչ միայն Ասորեստանում, այլ նաև Իրանում և Փոքր Ասիայում: Քուրդ ազգայնականները հենց մոտեցման կողմնակից են և մ.թ.ա. 612թ-ը համարում են քրդական պետականության սկիզբ:

Այժմ քրդերի թիվն աշխարհում կազմում է ավելի քան 38.000.000։ Բնակվում են գլխավորապես  Թուրքիայում (20.5 մլն.), Իրանում (6.8 մլն.), Իրաքում (6.2 մլն.), Սիրիայում (3.0 մլն.) և Անդրկովակասում (մոտ 80 հազար): Քրդական համայնքեր կան նաև ԱՄՆ-ում և Եվրոպայում (մոտ 2մլն.):

Քրդերի մայրենի լեզուն քրդերենն է, որը պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի իրանական ճյուղի հյուսիսարևմտյան ենթաճյուղին:

Քրդերենը բաժանված է մի քանի բարբառների, որոնցից հիմնականները կուրմանիջին և սորանին են: Հարկ է նշել, որ այս երկու բարբառները միանգամայն տարբերվում են միմյանցից:

Քրդերը հիմնականում մուսուլման են: Նրանց 75 տոկոսը դավանում է իսլամի սունիական ուղղությունը: Իսլամի շիականն ուղղությունը դավանում են հիմնականում Իրանի քրդերը: Շիականության ալևիական ուղղությունն են պատկանում Թուրքիայի քրդերի մի մասը (զազաններ):

Քրդերի մեջ կան նաև տարբեր դավանանքների հետևորդներ, ինչպիսիք են եզիդականությունը, յարսանականությունը, զրադաշտականությունը և այլն: Սակայն հարկ է նշել, որ կրոնը ժամանակակից քրդերի կյանքում մեծ դերակատարում չունի:

Չնայած քրդերը Մերձավոր Արևելքում բնակվում են հնագույն ժամանակներից, սակայն նրանք հազարամյակներ շարունակ պետականություն չեն ունեցել: Քրդական ազգայնական շարժումն՝ ուղղված անկախ քրդական պետության ստեղծմանը, ձևավորվել է 20-րդ դարի սկզբին: Քրդերը 20-րդ դարի ընթացքում մի քանի ապստամբություն են կազմակերպել: Նրանց նույնիսկ հաջողվել է Իրանում 1946 թվականին հիմնել Մեհրբանի Հանրապետությունը, որ սակայն շատ կարճ կյանք ունեցավ:

Քուրդ ազգայնականներն ավելի ակտիվ գործել են հիմնականում Թուրքիայում և Իրաքում:

Ավելի քան կես դար տևած պայքարի արդյունքում քրդերին հաջողվեց Իրաքի հյուսիսում ձևավորվել ինքնավարություն, որն այսօր շատ հարցերում չի ենթարկվում իրաքյան կենտրոնական իշխանություններին: Սակայն Թուրքիայում վերջիններիս պայքարը դեռևս որևէ արդյունք չի տվել: Քրդերը Թուրքիայում 1925, 1930 և 1938 թվականներին խոշոր ապստամբություններ բարձրացրեցին, սակայն անհաջող: Արդյունքում իշխանություններն էլ ավելի ուժեղացրեցին ճնշումները քրդերի նկատմամբ:

Թուրքիայում քրդական ազգային-ազատագրական պայքարը կրկին ակտիվացավ 1980-ականներին՝ կապված Քրդստանի աշխատավորական կուսակցության ի հայտ գալու հետ:

Քրդաստանի աշխատավորական կուսակցությունը հիմնադրվել է 1978 թվականի նոյեմբերի 27-ին Դիարբեքիրի շրջանի Ֆիս գյուղում Աբդուլլահ Օջալանի (Ափո) կողմից։ 1984 թվականին կուսակցության անդամները սկսում են ռազմական գործողություններ իրականցնել Թուրքիայի տարածքում։ 1998 թվականին կազմակերպությունը զրկվում է Սիրիայի աջակցությունից, իսկ 1 տարի անց Օջալանին Քենիայում ձերբակալում են և տեղափոխում Թուրքիա, որտեղ նա մինչ օրս ցմահ ազատազրկում է կրում։ Կազմակերպության զինված անդամների թիվը վերջին տարիներին հաշվվում է 8-ից 10 հազար, իսկ արդեն համակիրների թիվը չափվում է միլիոններով։ 2012 թվականից այս կուսակցությունը փաստացիորեն դադարեցրել էր ռազմական գործողությունները թուրքական իշխանությունների դեմ:

Նշենք, որ սիրիական հակամարտության պատճառով Սիրիայում ևս ձևավորվել են քրդական զինված ջոկատներ՝ Ժողովրադական պաշտպանության ջոկատները, որոնք պատերազմում են «Իսլամական պետության» դեմ: ԻՊ դեմ պայքարի մեջ ներքաշվել է նաև Հյուսիսային Քրդստանի ինքնավարության զինված ջոկատները՝ փեշմերգան:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 36%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: