ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սաուդյան Արաբիան դարձել է «Իսլամական պետության» թիրախ

Սաուդյան Արաբիայի արևելյան Քաթիֆ նահանգում ոստիկանական ուժերի վրա տեղի ունեցած հարձակման հետևանքով 1 ոստիկան է զոհվել, ևս 2-ը վիրավորվել են: Ահաբեկչությունն իրականացնելու մեղադրանքով երկու կասկածյալներ ձերբակալվել են: Դեռևս հայտնի չէ, թե նրանք որ խմբավորմանն են պատկանում: Սակայն, ինչպես գրում է Newsru.co.il կայքը,  ենթադրվում է, որ ահաբեկչությունն իրականացրել են «Իսլամական պետության» զինյալները, որոնք թագավորության արևելյան շրջաններում պայքար են սկսել տեղի շիաների դեմ:

2015 թվականի մայիսին նրանք պայթեցրել են այս նույն նահանգում գտնվող իմամ Ալի Իբն Աբու Տալիբի մզկիթը: Պայթյունի հետևանքով 21 մարդ էր զոհվել, ավելի քան 100-ը` վիրավորվել էին: Թագավորությունում տեղի ունեցող այս ահաբեկչությունների ֆոնի վրա վերլուծաբանները գրում են, որ Սաուդյան Արաբիան, ինչպես և Թուրքիան, իր սեփական թակարդն է ընկել, նրանց կողմից ֆինանսավորվող ծայրահեղական խմբավորումները հիմա էլ նրանց դեմ են դուրս եկել:

Հատկանշական է, որ Սաուդյան Արաբիայի արևելյան շրջաններում, որոնք հիմնականում բնակեցված են շիաներով, 2010 թվականի վերջից պարբերաբար բողոքի ցույցեր են տեղի ունենում: Հաճախակի բնույթ են ստացել նաև անվտանգության ուժերի և տեղի բնակչության միջև բախումները:  Սաուդյան Արաբիայում շիաները կազմում են բնակչության գրեթե 10 տոկոսը: Շիական համայնքն այս արաբական միապետության սահմաններում լուրջ խտրականությունների է ենթարկվում: Նրանք իրավունք չունեն կրոնական արարողություններ անցկացնել, զրկված են պետական համակարգում մի շարք ղեկավար պաշտոններ ստանձնելու իրավունքից, չեն կարող ծառայել բանակում, անվտագության ծառայություններում և ոստիկանությունում: Երկրում պարբերաբար փակվում են շիական մզկիթները:

      Մասնագետներն այս խտրականությունները դիտարկում են շիական Իրանի հանդեպ Սաուդյան Արաբիայի վախով: Միապետությունում կարծում են, որ շիական ելույթների ակտիվացման հետևում կանգնած է հենց Իրանը: Առհասարակ, շիաների խնդիրն Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերությունները պայմանավորող կարևորագույն գործոններից մեկն է:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    16 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: