ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Թուրքական հոսքի» շուրջ բակացությունները փակուղի՞ են մտել

«Թուրքական հոսք» գազատարի շահագործման ժամկետները կարող են տեղափոխել: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը: Ավելի վաղ Գազպրոմը հայտարարել էր, որ Թուրքիա գազ մատակարարող գազատարի առաջին գիծը շահագործման կհանձնվի արդեն 2016 թվականի դեմտեմբերին, նախատեսվում էր վեջինիս շինարարական աշխատանքները սկսել հունիսին, սակայն Անկարան և Մոսկվան դեռևս չեն ստորագրել դրա շուրջ միջկառավարական համաձայնագիրը: Որոշ վերլուծաբաններ նշում են, որ համաձայնագիրը չստորագրելու հիմնական պատճառն այն է, որ կողմերը չեն կարողանում համաձայնության գալ Թուրքիային տրամադրվող գազի զեղչերի շուրջ: Թուրքիան, օգտվելով Ռուսաստանի՝ «Հարավային հոսքից» հրաժարվելու և արևմուտքի հետ լարված հարաբերություններ ունենալու արդյունքում ստեղծված իրավիճակից, փորձում է ավելի մեծ զեղչ ստանալ ռուսական գազի համար, քան նախատեսված էր համաձայնագրով, ինչը ռուսական կողմը բնականաբար չի ողջունում: Արդյունքում «Թուրքական հոսքի» շինարարության շուրջ բանակցությունները անորոշ ժամանակով հետաձգվել են: Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով թուրքական կառավարությունում իր աղբյուրին:

Սակայն Անկարան և Մոսկվան հերքում են բանակցությունները դադարեցնելու մասին լուրերը: «Թուրքկական հոսքի շուրջ բանակցությունները գտնվում են միջկառավարական համաձայնագրերի քննարկման փուլում: Անկարան և Մոսկվան քննարկում են տարբեր բնույթի նախատապրաստական փաստաթղթեր»,- հայտարարել է Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Ումիտ Յրդըմը: Վերջինիս փոխանցմամբ՝ Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները պատրաստվում են այս նախագիծը քննարկել այս տարվա աշնանը Կազանում կայանալիք հանդիպման ժամանակ: Այս տեղեկությունը հաստատել են նաև Մոսկվայում: Ընդհանրապես Կրեմլը փորձում է «Թուրքական հոսքի» իրականացման ընթացքը ներկայացնել առանց որևէ լուրջ խոչընդոտի: Այսպես, միջկառավարական համաձայնագիրը չստորագրելը վարչապետ Մեդվեդևը բացատրում է Թուրքիայում ընտրություններից հետ առաջացած ներքաղաքական վիճակով և երկրում կառավարության բացակայությամբ: Օրերս Մեդվեդևը Սլովենիայում իր պաշտոնակցի հետ բանակցությունների արդյունքում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Սլովենիայի իշխանությունների հետ ստորագրվել են համաձայնագրեր «Թուրքական հոսքի» շուրջ: Սակայն այդ նույն մամլո ասուլիսի ժամանակ Սլովենիայի վարչապետը հայտարարեց, որ իր երկիրը չի պատրաստվում միանալ «Թուրքական հոսքի» իրականացմանը: Հարց է առաջանում, թե նրանցից ո՞ր մեկն է ստում:

Հարկ է նշել, որ «Թուրքական հոսքի» իրականացման հետ կապված խոչընդոտները կարող է բացասաբար անդրադառնալ Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրամիության միջև ռուսական գազի տրանզիտի շուրջ բանակցություններին: Իսկ ինչ վերաբերում է Թուրքիայի քաղաքականությանը, ապա վերջինս, հաշվի առնելով էներգետիկ անվտանգության առաջնայնություն համաշխարհային քաղաքական օրակարգում, «Թուրքական հոսքն» օգտագործում է իր թուլացած միջազգային դիրքերն ամրապնդելու համար և այս ապակցությամբ շահագրգռված չէ «Թուրքական հոսքում» առկա խնդիրների բարձրաձայնման մեջ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    24 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: