ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արգելվել է Ֆրանսիայից խաղողի տնկիների ներմուծումը Հայաստան

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայության պետ Արմեն Հայրապետյանի հրամանով արգելվել է Ֆրանսիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներմուծել խաղողի 1500 հատ արմատակալներ (տնկիներ). խմբաքանակը վարակված է եղել ֆիլոքսերայով:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից սահմանային հսկողության շրջանակներում կատարված նմուշառման և լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել էր, որ արմատակալները վարակված են ֆիլոքսերայով՝ չնայած, որ ուղեկցող փաստաթղթերը հավաստել են արմատակալները ֆիլոքսերայից զերծ գոտում աճեցվելու և դրանցում վնասակար օրգանիզմների բացակայության մասին: Հաշվի առնելով, որ բեռի կարանտին բուսասանիտարական վիճակը չի համապատասխանել ինչպես ուղեկցող փաստաթղթերում նշված տեղեկատվությանը, այնպես էլ ՀՀ տարածք ներմուծվող կարանտին բուսասանիտարական պահանջներին՝ հուլիսի 31-ին տնկիները ոչնչացվել են օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հիշեցնենք, որ ամսվա սկզբին Ծառայությունը սահմանից Ֆրանսիա էր հետ ուղարկել տնկիների մեկ այլ խմբաքանակ` 6000 հատ, կրկին ֆիլոքսերայով վարակված լինելու պատճառով:

Ֆիլոքսերան (Viteus vitifoliae Fitch) վնասատու է՝ այսօր տարածված աշխարհի խաղողագործական գրեթե բոլոր երկրներում, հայրենիքը Ամերիկայի Միացյալ Նահանգներն է, որտեղից Ֆրանսիա է բերվել տնկանյութի հետ և 1868թ. նկարագրվել որպես խաղողի վազի վնասատու: Հայաստանում առաջին անգամ հայտնաբերվել է 1926թ. նախկին Նոյեմբերյանի շրջանում. ներկայումս նկատվում է միայն հանրապետության հյուսիս-արևելյան գոտում: Բույսերի պաշտպանության եվրոպական և միջերկրածովյան կազմակերպության տվյալների համաձայն (1997թ.) Եվրոպայի համար կարանտին նշանակություն ունեն ավելի քան 300 տեսակ վնասատուներ, հիվանդություններ և մոլախոտեր:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    7 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: