ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրաքյան Քրդստանը տուժում է Թուրքիայի և PKK-ի առճակատումից

Թուրքական իշխանություններն ակտիվացրել են ավիահարվածներն Իրաքյան Քրդստանի տարածքում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դիրքերին: Ամենաուժեղ հարվածը հասցվել է հուլիսի 31-ին ավելի քան 30 F-16 կործանիչների մասնակցությամբ:  Սիրիայի և Իրաքի հետ սահմանին տեղակայված թուրքական զինված ուժերի թիվն արդեն գերազանցում է 60 հազարը: Թուրքական ղեկավարությունը հայտարարում է̦ որ հարվածները շարունակվելու են այնքան ժամանակ̦ քանի դեռ զինված խմբավորումները զենքը վայր չեն դրել և լքել Թուրքիան:

Իրաքյան Քրդստանի լեռներում PKK-ի դիրքերին հասցված հարվածների հետևանքով խաղաղ բնակիչներ են սպանվել̦ մի շարք բնակավայրեր այրվել են̦ հաղորդվում է որոշ գյուղերից բնակչության տարհանման մասին: Խաղաղ բնակչության շրջանում զոհերի ավելացման փաստը ստիպել է Իրաքյան Քրդստանի ղեկավարությանը համապատասխան հայտարարությամբ հանդես գալ և դատապարտել թուրքական իշխանությունների գործողությունները:

Քրդական շրջանի ղեկավար Մասուդ Բարզանին կոչ է արել PKK-ին լքել Իրաքյան Քրդստանի տարածքը և չվտանգել խաղաղ բնակիչների կյանքը̦ հայտնում է Kurdistan.ru կայքը: Բարզանին կրկին կոչ է արել Թուրքիային և PKK-ին վերսկսել բանակցությունները: Իրաքի իշխանություններն ավելի կոշտ են արձագանքել խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին լուրերին` հայտարարելով̦ որ «Թուրքիայի կողմից իրականացվող ավիահարվածները լուրջ ոտնձգություն են Իրաքի ինքնիշխանության դեմ»: Իրաքի ղեկավարությունը Թուրքիայից պահանջել է հարգել երկու երկրների լավ հարաբերությունները և չխորացնել ճգնաժամը: Ի պատասխան` Թուրքիայի ԱԳՆ-ն «հիասթափեցնող» է որակել Բաղդադի դիրքորոշումը և նշել̦ որ Իրաքն ի վիճակի չէ պաշտպանել իր սահմանները:

Սիրիայում և Իրաքում քրդերի դեմ իրականացվող գործողությունների արդյունքում PKK-ն իսկական պարտիզանական պատերազմ է սկսել Թուրքիայի ներսում: Զինված հարձակումներ և ահաբեկչություններ են տեղի ունենում անվտանգության ուժերի դեմ: Մի քանի տասնյակ զոհեր և վիրավորներ կան: Hurriyet-ի փոխանցմամբ նախօրեին PKK-ի զինյալները կրակ են բացել արևելյան Բիթլիս նահանգում գտնվող ռազամական հոսպիտալի վրա:

Ակնհայտ է̦ որ խաղաղ բնակչության շրջանում զոհերի առկայության և բողոքի ալիքի ֆոնի վրա Իրաքյան Քրդստանի ղեկավարությունը դժվարին իրավիճակում է հայտնվել: Քուրդ գործիչները ստիպված են հանդես գալ թուրքական գործողությունների քննադատությամբ` չնայած այն հանգամանքին̦ որ չեն ցանկանում լարվածություն մտցնել Անկարայի հետ ունեցած հարաբերություններում: Մյուս կողմից̦ քրդական ինքնավար շրջանի ղեկավարությունը չի ցանկանում կորցնել տարածաշրջանում բոլոր քրդերի առաջնորդը լինելու դերակատարումը̦ և չի կարող չափազանց կտրուկ մոտեցում որդեգրել PKK-ի հանդեպ: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    26 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: