ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-Եգիպտոս. ինչո՞վ է պայմանավորված ջերմացումը

Միացյալ Նահանգները ռազմավարական երկխոսություն է սկսել մերձավորարևելյան իր երբեմնի գլխավոր դաշնակցի` Եգիպտոսի հետ: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այցելել է Կահիրե̦ որտեղ հանդիպել է երկրի նախագահ Աբդել-Ֆաթթահ Աս-Սիսիի և արտգործնախարար Սամեհ Շուքրիի հետ: Քերին հայտարարել է̦ որ կողմերը մտադիր են խորացնել համագործակցությունն ինչպես քաղաքական̦ այնպես էլ տնտեսական և ռազմական ոլորտներում:

Քերին նշել է̦ որ ԱՄՆ-ը և Եգիպտոսը վերադառնում են երկկողմ հարաբերություններում «ավելի ամուր հիմքին»` չնայած առկա տարաձայնություններին մարդու իրավունքների հարցերում̦ հաղորդում է Reuters գործակալությունը: Եգիպտոսի արտգործնախարարն էլ ընդգծել է̦ որ Կահիրեն լուրջ տարաձայնություններ չունի Վաշինգտոնի հետ̦ «կան միայն տարբեր տեսակետներ մի շարք հարցերի շուրջ̦ ինչը բնական է»: Նա հատկապես կարևորել է ռազմական ոլորտում համագործակցության խորացման անհրաժեշտությունը:

Միաժամանակ Եգիպտոսի նախագահի մամլո ծառայությունը հայտնում է̦ որ Աս-Սիսին ստացել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նամակը̦ որտեղ վերջինս հույս է հայտնում̦ որ ռազմավարական երկխոսությունը կխորացնի երկու երկրների դաշնակցությունը և կնպաստի Եգիպտոսի զարգացմանը̦ հայտնում է եգիպտական Al-Ahram օրաթերթը: Եգիպտոսի նախագահի հետ հանդիպման ժամանակ Քերին նշել է̦ որ ԱՄՆ-ն աջակցում է ահաբեկչության դեմ պայքարում Եգիպտոսի ջանքերին ինչպես երկրի ներսում̦ այնպես էլ տարածաշրջանային մակարդակում̦ և պատրաստ է անհրաժեշտ օգնություն տրամադրել:

Եգիպտոսն Արաբական Արևելքում անհատույց ամերիկյան ռազմական օգնություն ստացող ամենախոշոր երկիրն է: ԱՄՆ ռազմական օգնությունը կազմում է 1,3 միլիարդ դոլար: Եգիպտոսն ԱՄՆ-ի մերձավորարևելյան քաղաքականության մեջ առաջնային նշանակություն ունի: Իսրայելի հետ խաղաղության պայմանագիր կնքած և Սուեզի ջրանցքը վերահսկող Եգիպտոսը տարիներ շարունակ եղել է ԱՄՆ-ի գլխավոր դաշնակիցը Մերձավոր Արևելքում:

 Սակայն 2013 թվականի հուլիսին զինվորականների կողմից «Մուսուլման եղբայրների» ներկայացուցիչ Մուհամեդ Մուրսիի տապալումից հետո̦ ինչը Վաշինգտոնը որակեց որպես «ռազմական հեղաշրջում»̦ երկու երկրների հարաբերություններն այլ ուղով ընթացան: ԱՄՆ-ը կասեցրեց Եգիպտոսին տրամադրվող ռազմական և ֆինանսական օգնությունը:

2015 թվականի մարտին ամերիկյան վարչակազմն̦ այնուամենայնիվ̦ վերականգնեց Եգիպտոսին տրամադրվող օգնությունը` հավանաբար հաշվի առնելով այս երկրի կարևորությունն իր մերձավորարևելյան քաղաքականության մեջ: Իսկ անցյալ շաբաթ ԱՄՆ-ը 8 F-16 կործանիչներ է մատակարարել Եգիպտոսին̦ որոնց մատակարարումը ևս կասեցվել էր:

Չի բացառվում̦ որ Վաշինգտոնի դիրքորոշման այս փոփոխությունը պայմանավորված է տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումների ակտիվացմամբ̦ որոնց դեմ արդյունավետ պայքարելու համար անհրաժեշտ է Եգիպտոսի օգնությունը: Մյուս կողմից̦ Միացյալ Նահանգները հավանաբար սկսել է գիտակցել̦ որ Եգիպտոսում կառավարման նման ավտորիտար մոդելն ավելի գերադասելի է̦ քան իսլամիստական ուժերը̦ որոնք ցանկացած պահի կարող են դուրս գալ վերահսկողությունից: Իհարկե̦ պաշտոնապես ամերիկյան վարչակազմը շարունակելու է խոսել Եգիպտոսում մարդու իրավունքների ոլորտում բարեփոխումներ իրականացնելու և առավել ժողովրդավարական մեթոդներ որդեգրելու անհրաժեշտության մասին:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: