ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քերին և Լավրովը Դոհայում կքննարկեն տարածաշրջանային հարցերը

Այսօր՝ օգոստոսի 3-ին, Քաթարի մայրաքաղաք Դոհայում տեղի կունենան բանակցություններ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների միջև:

Մերձավոր Արևելքի և աֆիկյան երկրների հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Բոգդանովը  РИА Новости-ին հայտնել է, որ կողմերն այդ հանդիպման ժամանակ քննարկելու են սիրիական հակամարտության կարգավորման և միջազգային ահաբեկչության, այդ թվում նաև «Իսլամական պետության» դեմ պայքարին առնչվող հարցերը:

 «Ահաբեկիչների գործողությունների արդյունքում առաջացած սպառնալիքն  ինչպես սիրիացիների, այնպես էլ տարածաշրջանի համար կարող է ստեղծել մի այնպիսի հարթակ, որ բոլորը միավորեն իրենց ջանքերը միջազգային ահաբեկչության դեմ պայքարելու համար»,-նշել է Բոգդանովը:

 

Բոգդանովը չի բացառել, որ արտաքին գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Ռուսաստանում  Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ բանագնացի և ԱՄՆ-ի ու Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ սիրիական հակամարտության կարգավորման շուրջ խորհրդակցությունների հերթական փուլ անցկացնելու հնարավորությունը:

Դիվանագետը նաև նշել է, որ սիրիական հակամարտության հարցերով մոսկովյան նոր հանդիպման մասնակիցների շրջանակն այժմ քննարկվում է ինչպես սիրիացի, այնպես էլ ամերիկացի գործընկերների հետ: «Ռուսական կողմն այժմ ակտիվորեն բանակցում է ինչպես Սիրիայի ներքին, այնպես էլ արտաքին ընդդիմության հետ «լուրջ և կայուն երկխոսություն հաստատելու համար», - նշել է Բոգդանովը:

Իհարկե Լավորվ-Քերի- Ալ Ջուբեյր եռակողմ հանդիպման ժամանակ կողմերը կանդրադառնան նաև Իրանի միջուկային գործարքին, հատկապես, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի տարածաշրջանային այցը կոչված է Պարսից ծոցի արաբական երկրներին հավաստիացնելու, որ այդ գործարքը չի սպառնում իրենց անվտանգությանը: Այս նպատակով Դոհայում նախատեսված են նաև Քերիի հանդիպումները Ծոցի համագործակցության խորհրդի մյուս անդամների՝ Քաթարի, Բահրեյնի, Քուվեյթի, Արաբական Միացյալ Էմիությունների և Օմանի ներկայացուցիչների հետ: 

Ինչ-որ տեղ Քերիի այս այցը կարծես Քեմպ-Դևիդում Պարսից ծոցի արաբական միապետությունների գագաթաժողովի Օբամայի նախաձեռնության շարունակությունն է: Վերջինս ևս կոչված էր այս արաբական երկրներին հավաստիացնելու Իրանի միջուկային գործարքի անվտանգության մասին: Հարկ է նշել, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ կնքված համաձայնագիրը ճիշտ է չողջունվեց արաբական միապետությունների կողմից, սակայն դժգոհությունների մեծ ալիք էլ չբարձրացրեց: Սաուդյան Արաբիայի արտգործնախարարն ԱՄՆ-ի պետքարտուղարի հետ հանդիպման ժամանակ բավարարվեց նախազգուշացնելով, որ Էր Ռիադը կհակազդի Թեհրանին տարածաշրջանային զարգացումներին վերջինիս միջամտության դեպքում:

Արաբական միապետությունների նման չափավոր դիրքորոշումը չի բացառվում, որ կապված է մայիսին Քեմպ-Դևիդում Օբամայի տված հավաստիացումների և Ծոցի երկրների տրամադրվող ամերիկյան ռազմական օգնության հետ:




Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: