ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանը էներգիայի այլընտրանքային աղբյուրներ է փնտրում

Ադրբեջանցի մի խումբ ֆիզիկներ ինժեներական պրակտիկա կանցնի Ռուսաստանի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում, որը հանդիսանում է այս ոլորտի առաջատար ինստիտուտներից մեկը, գրում է haqqin.az-ը՝ հղում անելով Росбалт-ին:

«Ներկայումս Ադրբեջանը չունի սեփական ատոմային էներգետիկա, սակայն երկիրը հեռատեսորեն հիմքեր է ստեղծում դրա զարգացման համար՝ այդ թվում նաև կադրային ներուժ ստեղծելով»,- նշում է Ռուս-ադրբեջանական բարեկամության կենտրոնի փորձագետ Դենիս Յակիմենկոն:

Ադրբեջանը մոտակա պլաններում պատրաստվում է կառուցել  20 մեգավատ հզորությամբ միջուկային ռեակտոր: Դա թույլ կտա երկրին սկսել իզոտոպների արտադրություն, որոնք կկիրառվեն բժշկական նպատակներով: Հիմա դրանք ներկրվում են արտերկրից:

Ադրբեջանի հեռահար նպատակը սեփական ատոմակայանի շահագործումն է, ինչի մասին Բաքուն խոսում է դեռ անցած դարի 70-ականներից:

Չնայած, որ ատոմակայանների շահագործումը այդքան էլ անվտանգ չէ, սակայն վերջին շրջանում գնալով ավելի շատ երկրներ են սկսել դիմել ատոմային էներգետիկային՝ ածխաջրածնային պաշարների քչության և աշխարհում դրանց համար մղվող պայքարի պատճառով:

Ֆոկուսիմա ԱԷԿ-ում տեղի ունեցած վթարից 4 տարի անց աշխարհում կրկին մեծ հետաքրքրություն է նկատվում ատոմակայանների նկատմամբ: Այս երևույթը սկսել են բնութագրել «ատոմային վերածնունդ» տերմինով:

Այսպես,ամենահամեստ կանխատեսումների համաձայն՝ մինչև 2030 թվականը երկրագնդի վրա կգործարկվի արդեն մոտ 500 ԱԷԿ (ներկայումս շահագործվում է 435 ԱԷԿ):

Ադրբեջանը ևս վերջին շրջանում մեծ ուշադրություն է դարձնում էներգիայի այլընտրանքային աղբյուրների վրա: Դա  մի կողմից կապված է երկրի նավթագազային պաշարների վերջանալու, մյուս կողմից՝ էլեկտրաէներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացնելու անհրաժեշտության հետ: Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության 2007 թվականին Վիեննայում կայացած 51-րդ համաժողովի ժամանակ Ադրբեջանը առաջ քաշեց երկրում միջուկային ռեակտոր ստեղծելու հարցը: Այս կապակցությամբ ադրբեջանական կողմի փաստարկներից մեկն այն էր, որ երկրի նավթի և գազի պաշարները կվերջանան արդեն 25-30 տարուց և երկիրը արդեն հիմա պետք է լրջորեն մտած էներգիայի այլ աղբյուրների մասին:

Սակայն փորձագետները ընդգծում են, որ ատոմային ոլորտի արդյունավետ աշխատանքի ապահովման համար Ադրբեջանում առկա է ինչպես կադրային, այնպես էլ գիտա-արտադրական բազայի ակնհայտ պակաս: Ավելին, այս հարցում սկզբունքային է ԱԷԿ-ի համար հումքի մատակարարման հարցը, քանի որ Ադրբեջանը նման ռեսուրսներ չունի:

 

 

 

 

 

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 32%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    20 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: