ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՄԱԿ գրասենյակի առջև ակտիվիստները պահանջում են վերջ դնել Իրաքում եզդիների ցեղասպանությանը

«Շամս» մարդասիրական ՀԿ նախագահ Ռուստամ Բաքոյանն ու «Միջէթնիկ և միջմշակութային գործակցությունների կենտրոն» ՀԿ նախագահ Սաշիկ Սուլթանյանն արդեն երկրորդ օրն է՝ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի առջև հացադուլ են հայտարարել՝ պահանջելով ջանքեր գործադրել Իրաքում եզդիների՝ արդեն մեկ տարի շարունակվող ցեղասպանությանը վերջ տալու ուղղությամբ, ազատագրել «ԻՊ» ահաբեկիչների կողմից բռնազավթված Սինջար/ Շանգալ շրջանը, եզդիների անվտանգությունն ապահովելու նպատակով շրջանում ստեղծել եզդիական ինքնավարություն, ազատել գերության մեջ գտնվող 4000 կանանց ու երեխային:

Ինչպես տեղեկացնում է PanArmenian.net կայքը՝ հացադուլավորներն այսօր ՄԱԿ-ի գրասենյակի առջև հանրային քննարկում են կազմակերպում «Եզդիների՝ շարունակվող ցեղասպանությունը» թեմայով և մոմավառության՝ ի հիշատակ  եզդիների ցեղասպանության անմեղ զոհերի:

Նշենք, որ այսօր լրանում է Իրաքի հյուսիսում գտնվող եզդիաբնակ Շանգալում մեկնարկած և մինչ օրս շարունակվող եզդիների ցեղասպանության առաջին տարելիցը:

Իսլամական պետության ահաբեկիչները սպանել են հազարավոր եզդիների, գերևարել՝ հազարավոր եզդի կանանց և երեխաների։ «Իսլամական պետություն» խմբավորումը, գրավելով բոլոր եզդիական բնակավայրերը, անխնա կոտորել է այդ տարածքներում բնակվող եզդիներին։ Արդեն մեկ տարի է անցել վերոնշված դեպքերից, սակայն եզդի զինյալներին դեռևս չի հաջողվում ազատագրել իսլամիստների գրաված տարածքները։

Այդ ընթացքում զոհվել է ավելի քան 20 հազար եզդի: 400.000-ից ավելին դարձել են փախստական, 5000-ից ավելի կանայք և աղջիկներ գերության մեջ են, 3600 եզդի համարվում է անհետ կորած, 10-ից ավելի եզդիական սրբավայր ոչնչացվել է։

 «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը դատապարտելով տեղի ունեցած ցեղասպանությունը միևնույն ժամանակ աշխարհի բոլոր եզդիներին կոչ է անում իրենց փրկության հույսը չկապել միջազգային կառույցների և գերտերությունների բարի կամքի հետ: Նրանք կոչ են անում նաև ՀՀ բոլոր բարեգութ քաղաքացիներին աջակցել Հայաստան տեղափոխված եզդի փախստական ընտանքիներին:

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: