ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողանը չի թույլատրում Դավութօղլուին ձևավորել կոալիցիոն կառավարություն

Չնայած Դավութօղլու և Էրդողանի արած հայտարարությանն այն մասին, որ հասարակությունը պետք է պատրաստվի արտահերթ ընտրությունների՝ կոալիցիոն կառավարության բանակացությունները դեռևս շարունակվում են:

Ինչպես հայտնում է Hurriyet-ը՝ Արդարություն և զարգացում կուսակցության (AKP) և Ժողովրդա-հանրապետական կուսակցության (CHP) միջև կոալիցիոն բանակցությունները օգոստոսի 3-ին կմտնեն եզրափակիչ նոր փուլ` համապատասխան պատվիրակության մակարդակով:

Նրանց պատվիրակությունները ՝ մշակույթի նախարար Օմեր Չելիքի և փոխնախագահ Հալուք Քոչի գլխավորությամբ, խորհրդարանում հանդիպում են ունեցել օգոստոսի 1-ին չորրորդ անգամ, և կհանդիպեն նաև վաղը հինգերորդ և վերջին անգամ, մինչև որ նրանք ներկայացնեն իրենց հաշվետվությունները AKP կուսակցության առաջնորդ Ահմեդ Դավութօղլուի և CHP ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն:   

ԵՄ հարցերով Թուրքիայի նախարար Վոլկան Բոզքըրի հայտարարության համաձայն, եթե AKP-ն և CHP-ն կոալիցիա կազմելու հարցի շուրջ համաձայնության չգան, ապա AKP-ն վերջին անգամ կդիմի MHP-ին:

Այնուամենայնիվ, պետք է նշել այն փաստը, որ CHP կուսակցության ղեկավարը կոալիցիոն կառավարության կողմնակից է: Նրա խոսքերով՝ Դավութօղլուն  նույնպես ցանկանում է ձևավորել կոալիցիոն կառավարություն և դրանով լուծել բոլոր խնդիրները. «Բայց այն անձը, ով զբաղեցնում է նախագահի պաշտոնը, թույլ չի տալիս նրան իրագործել նախաձեռնածը: Նա է խնդիրներ առաջացնողը»,- հայտնել է Քեմալ Քըլըչդարօղլուն:

Ուստի նա կոչ է արել Էրդողանին այլևս «օր ու գիշեր չխոսալ» և թույլ տալ վարչապետն ինքը որոշումներ կայացնի:

Սակայն Էրդողանի անցած քաղաքական ուղին հաշվի առնելով՝ կարելի է ասել, որ նա իր նպատակներին հասնելու համար ոչնչի առջև կանգ չի առնի: ԻՊ-ի դեմ պատերազմ հայտարարելով՝ նա փաստացի պատերազմ սկսեց իր վաղեմի թշնամիներ քրդերի հետ: Կոտորածներ իրականացնելով՝ նրան հաջողվեց երկրի վիճակն ապակայունացնել և այժմ հավաստիացնում է, որ կոալիցիոն կառավարությունը միայն բացասական հետևանքներ է ունենալու: Այսքան «հաջողությունների» հասնելուց հետո, նա դժվար թե զիջումների գնա որևէ կուսակցության հետ: Կարելի է ասել, որ բանակցությունների վերջին փուլում նույնպես ոչ մի առաջընթաց չի գրանցվի՝ հաշվի առնելով նաև կուսակցությունների միջև առկա տարաձայնությունները: Ուստի պետք է նշել, որ արտահերթ ընտրությունների իրականացման հեռանկարն աստիճանաբար ավելի իրական է թվում: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    16 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: