ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրաստանում արդեն սկսել են խոսել գալիք խորհրդարանական ընտրություններից

Վրաստանում արդեն սկսել են խոսել գալիք խորհրդարանական ընտրությունների մասին, չնայած մեկ տարի դեռ կա: Իշխող կոալիցիայի մեջ մտնող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը ներկայացնող Էկա Բեսելիան հայտարարել է, որ կուսակցությունն արդեն սեպտեմբերից կսկսի նախապատրաստվել 2016թ-ի խորհրդարանական ընտրություններին:

«Իշխող ուժ հանդիսացող կուսակցությունը պատրաստ է շարունակել կատարել իր վրա վերցված պարտավորությունները և դրա համար պետք է նախապատրաստվել կարևոր փուլի:  Մենք ցանկանում ենք հստակ միջոցառումներով և կուսակցական ակտիվությամբ նախօրոք սկսել ընտրությունների նախապատրաստական աշխատանքները», - նշել է Վրաստանի մարդու իրավունքների և քաղաքացիական ինտեգրման խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Բեսելիան:

«Վրացական երազանք»-ի նման վաղաժամ ակտիվությունը թերևս պայմանավորված է ինչպես իշխող ուժի դիրքերի թուլացմամբ և նրա հասցեին հնչող քննադատությամբ, այնպես էլ հենց կոալիցիայի ներսում պարբերաբար նկատվող խժդժություններով: Այն, որ «Վրացական երազանք» կոալիցիան նույն կազմով հանդես չի գա գալիք ընտրություններին, ոչ մեկի համար գաղտնիք չէ: Այնուամենայնիվ, մի շարք կոալիցիոն գործընկերներ կշարունակեն աջակցել նախկին վարչապետ Իվանիշվիլիի հիմնած կուսակցությանը: Նման կուսակցություններից մեկն էլ Վրաստանի «Հանրապետական կուսակցությունն» է, որի ներկայացքուցիչներն արդեն հայտարարել են, որ գալիք ընտրություններին կգնան կոալիցիայի կազմում:

Հաշվի առնելով վերջին շրջանում Վրաստանի քաղաքական դաշտում նկատվող վերադասավորումները և իշխանությունների նկատմամբ աճող դժգոհությունը՝ կարող ենք ենթադրել, որ 2016-ին «Վրացական երազանքի» համար բավական բարդ կլինի ինչպես վստահելի գործընկերներ գտնելու, այնպես էլ ընդդիմադիր ուժերի դեմ պայքարի տեսանկյունից: Իշխանության պահպանման համար իշխող քաղաքական ուժն այս շրջանում պետք է հասցնի ամրապնդել սեփական դիրքերը, և, ինչպես կարելի է ակնկալել, այդ գործընթացը կսկսվի հենց շրջաններից: Այդ մասին են վկայում առաջիկայում նախատեսված կուսակցության շրջանային կառույցների համաժողովները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 15%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    27 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: