ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայկական տարազների տոն՝ «Երևան Տարազ ֆեստ»

Այսօր՝ օգոստոսի 5-ին, ժամը 19:00-22:00-ն Հյուսիսային պողոտայում տեղի կունենա «Երևան Տարազ ֆեստ» միջոցառումը, որն անցկացվում է «Երևանյան ամառ 2015» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակներում, - հայտնում է tomsarkgh.am-ը:

Հյուսիսային պողոտայում տեղակայված տաղավարներում, փառատոնի խորհրդին համահունչ, կներկայացվեն Երևանի պատմության թանգարանի, Մեգերյան կարպետ-թանգարանի ցուցանմուշները, Անահիտ Սիմոնյան նորաձևության տան, ինչպես նաև մի շարք անհատ ստեղծագործողների աշխատանքները: «Մարաշլեան» ֆոտո ատելիեն էլ կներկայանա առանձին տաղավարով, որում բոլոր ցանկացողները կարող են լուսանկարվել:
Փառատոնի շրջանակում տեղի կունենա հագուստների ցուցադրություն, որի ընթացքում կներկայացվեն Տերյան մշակույթի կենտրոնի, ինչպես նաև դիզայներ Արամ Նիկոլյանի տարազների հավաքածուները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 72%
    Քամի՝ 0 կմ/ժ
    13 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: