ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրան-Սիրիա-Ռուսաստան առանցքն ամրապնդվում է

Աշխարհաքաղաքական ներկա զարգացումների ֆոնին Իրանը, Սիրիան և Ռուսաստանը, որոնք վերջին շրջանում բավական սերտ համագործակցում են բազմաթիվ հարցերի շուրջ, ամրապնդում են իրենց գործընկերությունը: Թեհրանում բանակցություններ են կայացել ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի, Սիրիայի արտգործախարար Ուալիդ Ալ-Մուալլեմի և արաբական և աֆրիկյան հարցերով Իրանի արտգործնախարարի օգնական Հուսեյն Ամիր Աբդոլլահյանի միջև: Քննարկման հիմնական թեման սիրիական հակամարտությունն է եղել:

Սիրիայի և Իրանի դիվանագետները քննարկել են երկկողմ հարաբերությունները, ահաբեկչության դեմ պայքարը և տարածաշրջանային վերջին զարգացումները, հայտնում է սիրիական SANA գործակալությունը: Իրանցի դիվանագետը վստահեցրել է, որ Իրանը պաշտպանելու և աջակցելու է իր դաշնակիցներին: «Սիրիական ճգնաժամը կարող է հաղթահարվել միայն քաղաքական ժանապարհով: Բոլոր նրանք, ովքեր ձգտում էին փոխել Սիրիայում իշխող վարչակազմը, համոզվել են, որ սխալվել են»̦ - ասել է Իրանի արտգործնախարարի օգնականը:

Նշենք, որ Իրանը սիրիական հակամարտության ողջ ընթացքում բազմակողմանի աջակցություն է տրամադրել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակազմին: Իսկ իրանական միջուկային համաձայնագրի կնքումից հետո Սիրիայում ակնկալում են, որ իրանական օգնությունն ավելի է մեծանալու: Հիշեցնենք, որ Ասադը միջուկային համաձայնագրի ձեռքբերման կապակցությամբ «սիրիական ժողովրդի անունից» շնորհավորեց Իրանի ղեկավարությանը` այն անվանելով պատմական ձեռքբերում: Ասադն ընդգծեց, որ «վերջնական համաձայնագրի կնքումն իրական շրջադարձ է Իրանի պատմության և տարածաշրջանային երկրների հետ նրա հարաբերությունների համար»:

Իրանական կողմը Ռուսաստանի և Սիրիայի ներկայացուցիչներին նոր առաջարկներ է ներկայացրել սիրիական հակամարտությանն կարգավորման համար: Новости Сегодня կայքը, հղում կատարելով իրանական աղբյուրներին, գրում է, որ Իրանը ցանկանում է միջազգային դիտորդների մասնակցությամբ ընտրություններ անցկացնել Սիրիայում, ազգային միասնության կառավարություն ձևավորել և ամբողջությամբ դադարեցնել կրակը:

Ավելի վաղ Ռուսաստանը ևս նոր ծրագրով էր հանդես եկել` առաջարկելով տարածաշրջանայաին ուժերի մասնակցությամբ նոր կոալիցիա ստեղծել՝ «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար: ՌԴ փոխարտգործնախարարը բանակցությունների ընթացքում ընդգծել է, որ Մոսկվայի դիրքրոշումը Սիրիայի հարցում չի փոխվել և չի փոխվելու: 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    19 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: