ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սկանդալային Դոնալդ Թրամփը՝ որպես անկախ թեկնածու՞

ԱՄՆ նախագահի թեկնածու, խոշոր գործարար և միլիարդատեր Դոնալդ Թրամփի շուրջ նորանոր սկանդալներ են բռնկվում:

Բանն այն է, որ Թրամփն օրերս վիրավորական  խոսքեր էր հնչեցրել ամերիկյան Fox News-ով հեռարձակվող դեբատների համակարգող Մեգին Քելլինի հասցեին, ով Թրամփին հարցրել էր, թե ինչու՞ ընտրողներն իրենց ձայնը պետք է տան մի մարդու, ով կանանց անվանում է «ճարպոտ խոզեր, շներ, փնթիներ և զզվելի կենդանիներ»: Լրագրողուհուն ուղղված պատասխան վիրավորանքներից հետո Թրամփի կուսակցական ընկերները պահանջել են ներողություն խնդրել իր արտահայտությունների համար, իսկ հեղինակավոր ֆորումը չեղյալ է հայտարարել նրա ելույթը:

Այնուհանդերձ, իր վարկանիշով Դոնալդ Թրամփն ընթանում է հանրապետական 16 հավակնորդների առջևից և, ըստ վերջին պաշտոնական տվյալների, ստանալով հարցվածների 24 տոկոսի աջակցությունը:  Սակայն, հարկ է նշել, որ հանրածանոթ անունն ու չափից դուրս անմիջականությունն ամենևին էլ չեն երաշխավորում, որ հենց Թրամփը կդառնա Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածու:

Թրամփի և համակուսակցականների միջև հարաբերությունները կտրուկ վատացել են: Մասնավորապես Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջեբ Բուշն իր մրցակցին իսկական ծաղրածու և խեղկատակ է անվանել: Բանն այն է, որ բացի վերոնշյալ սկանդալներից, Թրամփը Բուշին մեղադրել էր ներգաղթյալների նկատմամբ ավելի մեղմ քաղաքականություն վարելու կողմնակից լինելու մեջ, քանի որ Ջեբի կինը մեքսիկուհի է:  Ընդ որում, Բուշն ինքը հիանալի խոսում է իսպաներեն, աջակցում է միգրացիոն բարեփոխումներին, հայտնում է The Washington Post-ը:

Նշենք, որ Բուշերի հանրահայտ ընտանիքի ներկայացուցիչ Ջեբ Բուշը հանրապետականների կազմում Դոնալդ Թրամփի գլխավոր մրցակիցն է համարվում, սակայն այժմ լուրեր են պտտվում այն մասին, որ Հանրապետական կուսակցությունն այս բոլոր սկանդալներից հետո թույլ չի տա Թրամփին ներկայացնել այդ կուսակցությունն առաջիկա ընտրություններին:

Իսկ ինքը՝ Թրամփը, շրջանառվող այդ լուրերին ի պատասխան նշել է, որ նման պարագայում միայնակ կգնա ընտրությունների` որպես անկախ թեկնածու, հաղորդում է The New York Times-ը:

Ամեն դեպքում, անկախ այն բանից՝ արդյո՞ք Դոնալդ Թրամփը ԱՄՆ հերթական նախագահական ընտրություններին հանդես կգա որպես հանրապետականների ներկայացուցիչ, ինչպես և ի սկզբանե վճռված էր, թե՞ որպես անկախ թեկնածու, փաստն այն է, որ նա ստիպված կլինի հզորագույն մրցակցի հետ պայքարել՝ ի դեմս ԱՄՆ նախկին պետքարտուղար, դեմոկրատ Հիլարի Քլինթոնի, ում հաղթանակի հնարավորությունն այժմ չափազանց բարձր է գնահատվում թե՛ ԱՄՆ-ում, թե՛ դրա սահմաններից դուրս՝ քաղաքական և հասարակական ամենատարբեր շրջանակների կողմից:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    16 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: