ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վարդան Ոսկանյան. Իրանը կսկսի ավելի խիստ արձագանքել թուրքական կողմի ոտնձգություններին

Ձեզ ենք ներկայացնում «Արմեդիա» ՏՎԳ  բացառիկ հարցազրույցն իրանագետ Վարդան Ոսկանյանը հետ:


- Եթե փորձենք անդրադառնալ քրդական խնդրին և Թուրքիայի քրդերի դեմ վարած քաղաքականությանը, ապա ինչպե՞ս այն կարող է անդրադառնալ թուրք-իրանական հարաբերությունների վրա:

- Քրդական խնդիր շատ դեպքերում եղել է գայթաքար երկու երկրների միջև հարաբերություններում: Նախկինում Իրանն այս գործոնն օգտագործել է՝ ունենալով չհայտարարաված հարաբերություններ Քրդական  բանվորական կուսակցության հետ:

Ստեղծված նոր իրավիճակում երկու երկրների միջև որոշակի խնդիրներ կարող են առաջանալ տարածաշրջանում պատժամիջոցներից ազատված  Իրանի կողմից շիական թևին տրվող աջակցության մեծացման հետ մեկտեղ: Մենք գիտենք, որ Թուրքիայում ալևիականության գործոնը  (իսլամի շիական  ուղղություն) մինչ այժմ Իրանի կողմից օգտագործվել է չնչին չափով,  անգամ, կարելի է ասել, չի օգտագործվել: Նոր իրավիճակում հնարավոր է, որ իրանցիները սկսեն զգալի ուշադրություն դարձնել նաև այդ ուղղությանը:

Բացի այդ, պատժամիջոցների պատճառով Իրանը շատ հաճախ փորձում էր աչք փակել տարածաշրջանում հակաիանական տարբեր դրսևորումների վրա, որոնք առկա են նաև թուրքական կողմի թե′  հայտարարություններում  և թե′ գործողություններում: Իրանի նման պահվածքը բացատրվում էր նրանով, որ Իրանն, Արևմուտքի հետ արդեն իսկ ունենալով լարված հարաբերություններ, չէր ցանկանում իր հարևան պետությունների հետ նոր խնդիրներ ստեղծել:

Բնականաբար, հիմա արդեն Իրանի այդ մտավախությունները կմնան հետևում և իրանցիներն իրենց թե′ գործողությունների և թե′ հռետորաբանության մակարդակով կսկսեն ավելի խիստ արձագանքել թուրքական կողմի նման ոտնձգություններին: Ասվածը վերաբերում է թե′ թուրք-իրանական հարաբերություններին, թե′ սիրիական հակամարտության հարցում Թուրքիայի դիրքորոշմանը, և թե′ ընդհանրապես տարածաշրջանում շիա ուղղության հետ կապված հարցերին: 

Ի վերջո, գաղտնիք չէ, որ Իրանը շիականության առաջնորդ երկիր է և հավակնություն ունի իսլամական աշխարհում առաջատարի դիրքեր զբաղեցնել, նման հավակնություններ ունի նաև ներկայիս Էրդողանի իշխանությունը:  

-  Նոր իրավիճակում ինչպե՞ս Թուրքիան պետք է  համադրի սեփական տնտեսական և աշխարհաքաղաքական շահերը՝ Իրանի հետ հարաբերություններում:

 - Տնտեսական առումով Թուրքիան Իրանի պատժամիջոցներից շահում էր՝ հանդիսանալով այն օղակը, որն Իրանին օգնում էր շրջանցել պատժամիջոցները: Հիմա արդեն Թուրքիան, բնականաբար, կկորցնի իր այդ գործառույթը և դրանից ստացվող դիվիդենտները:

Տարածաշրջանում Իրանի և Թուրքիայի դիրքերը համեմատելիս  հարկ է նաև արձանագրել մեկ այլ կարևոր փաստ. Իրանը, պահպանելով երկրի ներքին կայունությունը և դուրս գալով միջազգային մեկուսացումից, ստանում է զարգացման լուրջ հեռնակարներ, այն դեպքում, երբ Թուրքիան փաստացիորեն մատնվում է ներքաղաքական ճգնաժամի: Թուրքիայի ներսում աննախադեպ կերպով սրվել է քրդական հիմնախնդիրը և երկրը զգալի միջոցներ է վատնում  այդ խնդիրի կարգավորման համար: Թուրքիան նաև զգալի ուշադրություն և միջոցներ է ծախսում Սիրիայի հիմնախնդրի հարցում:

Ուստի, եթե փորձենք համառոտ ամփոփել ասվածը, ապա պետք է նշենք, որ Իրանի դիրքերը տարածաշրջանում ամրանում են, իսկ Թուրքիայինն ընդհակառակը՝ կարծես թե թուլանում են:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    26 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: