ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ստեփանակերտում կանցկացվեն ԼՂՀ հռչակման 24-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներ

 ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ` շահագրգիռ գերատեսչությունների պատասխանատուների մասնակցությամբ քննարկվել են տոնական միջոցառումների նախապատրաստության հետ կապված հարցեր:

Սեպտեմբերի 1-ին և 2-ին տարաբնույթ միջոցառումներ են նախատեսվում մայրաքաղաք Ստեփանակերտում և շրջաններում: Հանրապետության բոլոր կրթական հաստատություններում նոր ուսումնական տարվա առաջին դասը կանցկացվի  խաղաղության թեմայով` դասընթացի կազմակերպմանը ներգրավելով պետական պաշտոնյաների, Արցախյան պատերազմի մասնակիցների և ՊԲ սպայական կազմի ներակայցուցիչների: Ստեփանակերտում կներկայացվի Ջ. Վերդիի «Ռեքվիեմ» ստեղծագործությունը:

Սեպտեմբերի 2-ին մայրաքաղաքի և շրջկենտրոնների փողոցներով կանցնեն զինվորական զորասյուներ: Կկազմակերպվեն այցելություններ հուշահամալիր, ծաղկեպսակադրության արարողություններ կլինեն զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված  հուշարձաններին: Շուշիում տեղի կունենա «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի»  Ստեփանակերտի մասնաճյուղի նոր շենքի բացման արարողությունը: Տոնական միջոցառումները կավարտվեն սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում` համերգով և հրավառությամբ: 

Նիստի ավարտին Արթուր Աղաբեկյանը համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին տվել է  հանձնարարականներ` միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու վերաբերյալ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    24 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: