ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ստոկհոլմում բացվել է Արմին Վեգների լուսանկարների ցուցահանդեսը

Օգոստոսի 25-ին Ստոկհոլմի Ռազմական թանգարանում բացվել է «Արմին Վեգներ. Հայոց ցեղասպանության ականատեսը» խորագրով ցուցահանդեսը, որում ներկայացվել են Վեգների շուրջ երեք տասնյակ լուսանկարներ` հեղինակի գրառումներով և բացատրագրերով։ 

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ցուցահանդեսը կազմակերպվել է Շվեդիայում ՀՀ դեսպանության, Ռազմական թանգարանի, և «armenica.org» կազմակերպության համատեղ ջանքերով՝ Շվեդիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում։ Տարվա ընթացքում Շվեդիայում հայկական միությունների համադրող կենտրոնի ջանքերով լույս է տեսել նաև Արմին Վեգների «Հայերի արտաքսումը դեպի անապատ» գրքի շվեդերեն ծանոթագրված հրատարակությունը։

 Բացմանը մասնակցել են խորհրդարանի փոխխոսնակ Բյորն Սյոդերը, քրիստոնեա-դեմոկրատների խմբակցության ղեկավար Անդրեաս Կարլսոնը, պատգամավորներ, Ստոկհոլմում հավատարմագրված դեսպաններ, հասարակական, քաղաքական և մշակույթի գործիչներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։ Բացման խոսքով հանդես են եկել Ռազմական թանգարանի տնօրեն Էվա-Սոֆի Էրնստելլը և պատմաբան Վահագն Ավետյանը։ 

Ցուցահանդեսը գործելու է երեք ամիս։ 

Ռազմական թանգարանը հանդիսանում է Ստոկհոլմի առաջատար մշակութային հաստատություններից մեկը, այցելությունը թանգարան ներառված է կրթական պարտադիր ծրագրում։

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    23 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: