ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իսպանիայի աֆրիկյան անկլավները և Կանարյան կղզիները ևս ձգտում են անկախացման

Կատալոնիայի արդարադատության նախարար Գերմա Գորդոն հայտարարել է, որ անկախություն ձեռք բերելու դեպքում Կատալոնիան կարող է իր մեջ ներառել ինչպես իսպանական այլ տարածքներ, այնպես էլ Ֆրանսիայի մի մասը: «Մենք չենք մոռանում նաև այն տարածքների մասին, որտեղ բնակչությունը խոսում է կատալոներեն»,- հայտարարել է Գորդոն:

Նշենք, որ Կատալոնիայում սեպտեմբերի 27-ին տեղի կունենա խորհրդարանական ընտրությունները, որտեղ ինքնավարության՝ Իսպանիայի կազմից դուրս գալուն աջակցողները հանդես կգան միասնական ցուցակով: Վերջիններիս հաղթանակի դեպքում Կատալոնիայում կմեկնարկի անկախացման գործընթաց, որը կտևի 18 ամիս:

Ընդհարապես անջատողականությունը ինչպես մյուս նախկին կայսրությունների, այնպես էլ Իսպանիայի դեպքում համարվում է բավականին լուրջ խնդիր:

Բացի Կատալոնիայից Իսպանիայից անկախանալու տրամադրություններ կան նաև Կանարյան կղզիներում և Իապսնիայի հյուսիսաֆրիկյան Սեուտա և Մելիլիա քաղաքներում:

Կանարյան  կղզիները 13 հրաբխային ծագմամբ կղզիներից բաղկացած կղզեխումբ(արշիպելագ) է Ատլանտյան օվկիանոսում, Աֆրիկայի հյուսիս-արևմտյան ափից քիչ հեռու։ Կղզիները պատկանում են Իսպանիային և 2003 թվականից հանդիսանում վերջինիս ինքնավարություններից մեկը։ Դեռևս Իսպանական կայսրության շրջանում Կանարները բավականին անկախ են եղել և իրենց առջև ծառացած խնդիրները տեղի բնակչությունը լուծել է ինքնուրույն՝ առանց կենտրոնական իշխանությունների օժանադակության: Այժմ զբոսաշրջությունից կղզիների ստացած եկամուտները միանգամայն ծածկում են վերջիններիս ծախսերը:

Կանարյան կղզիների ինքնորոշման և անկախության շարժման (Mpaiac) ղեկավար Անտոնիո Կոբիլոն 2009 թվականի հունվարին ՄԱԿ նամակ էր հղել կղզիների ապագաղութացման խնդրանքով: Սա նման երկրորդ հայցն է ՄԱԿ-ին. առաջինը ներկայցվել էր 1970 թվականին:

Կանարյան կղզիների անկախացման կողմնակիցները նշում են, որ եթե Ասիայի, Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի կղզի-պետությունները ՄԱԿ-ի կողմից ճանաչվել են գաղութներ, ապա իրենց համար ևս չպետք է բացառություն արվի:

Վերջին տարիներին Մադրիդից անկախանալում մասին խոսում են նաև Սեուտա և Մելիլիա քաղաքներում: Վերջիններս գտնվում են Աֆրիկայի հյուսիսում և սահմանակցում են Մարոկկոյի հետ: Մելիլիան 1995 թվականից, իսկ Սեուտան՝ 2005 թվականից ձեռք է բերել ինքնավարության կարգավիճակ: Սակայն դա տեղի որոշ ուժերի այդքան էլ չի բավարարում և նրանք պայքարում են անկախություն ձեռք բերելու համար: Սեուտայի և Մելիլիայի անկախության համար պայքարը բարդանում է նաև նրանով, որ այս տարածքների նկատմամբ հավակնություններ է ներկայացնում հարևան Մարոկկոն:

Այնուամենայնիվ, այս տարածքների անկախանալու ցանկությունն ուժեղ հիմքեր ունեն, քանի որ մինչ այժմ Մադրիդը չի իրականացրել աֆրիկյան անկլավների ապագաղութացման մասին ՄԱԿ-ի հռչակագիրը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: