ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԽԽՎ-ն բացահայտ ադրբեջանամետ դիրքորոշում է դրսևորում. Դավիթ Բաբայան

ԵԽԽՎ-ն բավական բացահայտ ադրբեջանամետ դիրքորոշում է դրսևորում: Այս մասին հայտարարել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի և ԵԽԽՎ ներկայացուցիչ Մելիցա Մարկովիչի հանդիպումը: 

«Ադրբեջանում վերջին ժամանակներս սարսափելի բաներ են կատարվում մարդու իրավունքների ոլորտում: ԵԽԽՎ-ն կառույց է, որը կոչված է արձագանքել, նրա պասիվ կեցվածքը նշանակում է, որ Ադրբեջանը նորից անցել է իր կողմից վաղուց մշակված խավիարային դիվանագիտության ռազմավարությանը՝ օգտագործելով եվրոպացի պաշտոնյաների գաստրոնոմիական նախընտրությունները»,-ասել է Դավիթ Բաբայանը: 

Մեկնաբանելով Սարսանգի ջրամբարի և «Ադրբեջանի սահմանամեձ բնակավայրերի բնակիչներին միտումնավոր խմելու ջրից զրկելու մասին » Մամեդյարովի հայտարարությունը՝ Դավիթ Բաբայանն ընդգծել է, որ հայկական կողմը չի կարող թույլ տալ, որ թշնամաբար տրամադրված պետությունը հնարավորություն ստանա ոտնձգություն կատարել Հայաստանի ու Անցախի ջրային անվտանգության նկատմամբ: Նա հիշեցրել է, որ Քարվաճառից սկիզբ են առնում գետեր, որոնք լցվում են Սևանա լիճը, և դրանք ապահովում են Հայաստանի ջրային պաշարների 80 տոկոսը: 

«Ինչ վերաբերում է Սարսանգի ջրամբարին, ապա պաշտոնապես Ստեփանակերտը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է կարգավորել ջրային պաշարների հարցը, բայց սկզբում անհրաժեշտ են վստահությունն ամրապնդող միջոցոռումներ: Մեզ համար հարցի լուծումը հնարավոր է միայն պարիտետային սկզբունքով»,-ընդգծել է Դավիթ Բաբայանը: 

Հիշեցնենք, որ այժմ Բաքվում է ԵԽԽՎ զեկուցող Միլիցա Մարկովիչը, ում այցի նպատակը «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին միտումնավոր խմելու ջրից զրկելու մասին»  վերտառությամբ զեկույցի պատրաստումն է: 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    16 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: