ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սթիվեն Հոքինգը նոր տեսություն է առաջարկել սև խոռոչների վերաբերյալ

Սթիվեն Հոքինգի նոր տեսության համաձայն՝ մարդիկ կարող են անցնել սև խոռոչներով, այլ ոչ թե անհետանալ դրանց մեջ, գրում է The Independent-ը:

Ըստ նրա տեսության՝ այն «տիեզերական դժբախտ ճանապարհորդները», որոնք  կհայտնվեն սև խոռոչում, երբեք ի վիճակի չեն լինի վերադառնալ, բայց կարող են  հայտնվել ցանկացած այլ վայրում»: Այս մասին  Հոքինգը հայտնել է Ստոկհոլմում կայացած ասուլիսի ժամանակ:  

«Սև խոռոչներն իրականում փակուղիներ չեն, ինչպես կարծում էին գիտնականները նախկինում, այլ հանդիսանում են մուտք դեպի այլ տիեզերքներ: Այլընտրանքային տեսության առկայությունը ենթադրում է, որ դա հնարավոր է», - ասել է նա:

 Հոքինգի առաջարկը համարվում է փորձ  պատասխանելու աստղաֆիզիկոսների այն հարցին, թե ինչ է պատահում իրերի հետ, երբ նրանք հայտնվում են այնտեղ, որտեղ անգամ լույսը չի կարող թափանցել: Օբյեկտի անհետացման տեղեկությունները պետք է պահպանվեն, սակայն թե որտեղ է պետք այն փնտրել, այդ հարցը տանջում է գիտնականներին:

Հոքինգի խոսքերով ՝ տեղեկությունը պահվում է մարմնի անհետացման հորիզոնում: Քանի որ այն երբեք հետ չի գա, այդ պատճառով թողնում է իր ողջ  տեղեկությունների բազան սև խոռոչի «այս» կողմում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: