ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայի ռազմական ուղղաթիռներն Ադրբեջան են թռչել Վրաստանի տարածքով

Թուրքիայի օդային ուժերին պատկանող երկու մարտական ուղղաթիռներ Ադրբեջան են հասել Վրաստանի օդային տարածքով:

«Գրուզիա Online»-ի փոխանցմամբ՝ այս  մասին Facebook-ի իր պաշտոնական էջում հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարարությունը: 

Ուղղաթիռների թռիչքի հետ կապված` վրացական որոշ ԶԼՄ-ներ հայտնել էին, որ Շիդա (ներքին) Քարթլի շրջանի տարածքով Ադրբեջանի ուղղությամբ թռչող ուղղաթիռները պատկանում են Ռուսաստանի զինված ուժերին: Այդ առնչությամբ Վրաստանի ՊՆ-ը հայտարարել է. «Մամուլում տարածված տեղեկությունն այն մասին, որ ռուսաստանյան ուղղաթիռները խախտել են Վրաստանի օդային տարածքը, չի համապատասխանում իրականությանը: Շիդա Քարթլի շրջանի տարածքում հայտնված ուղղաթիռները պատկանում են Թուրքիայի զինված ուժերին, և նրանք Ադրբեջանի ուղղությամբ թռել են Վրաստանի թույլտվությամբ»: 

Նշենք, որ թուրքական մարտական ուղղաթիռներն Ադրբեջան են թռչել TurAz Qartalı - 2015 թուրք-ադրբեջանական համատեղ մարտավարական զինավարժանքներին մասնակցելու համար: Զինավարժանքներն անցկացվում են օգոստոսի 22-ից մինչև սեպտեմբերի 18-ը: Զինավարժանքներին մասնակցում են Ադրբեջանի և Թուրքիայի օդուժի 30-ից ավելի ավիացիոն միջոցներ, այդ թվում` Mig-29, F-16 կործանիչներ, Սու-25, F-4E ռամբակոծիչներ, C-130 Herkules տրանսպորտային ինքնաթիռներ, Mi-35, Mi-17 մարտական ինքնաթիռներ, Sikorski UH-60 տրանսպորտամարտական ինքնաթիռներ, Cougar AS532 որոնողական-փրկարար ուղղաթիռներ: 

Նշվում է նաև, որ զինավարժանքների ժամանակ ծրագրվում է ուսումնասիրել երկու երկրների օդուժի համատեղ գործունեության հնարավորությունները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: