ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ստեփանակերտում սեպտեմբերին 1-ին կներկայացվի Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմը»

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի և Արցախի Անկախության համար իրենց կյանքը նվիրաբերած սուրբ նահատակների, սեպտեմբերի 1-ին կկատարվի  համաշխարհային դասական երաժշտության գլուխգործոցներից մեկը`  Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմը»:

Կոթողային այդ գործը, որը լի է համամարդկային գաղափարներով և զգացմունքներով, կհնչի որպես оրհներգ մարդկային ոգու արիության և կենսահաստատ սկզբունքների: Նախագիծն իրականացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:

Նախագծի գլխավոր հովանավոր՝ «Հ. Մաղաքելյանի բարեգործական հիմնադրամ»:
Նախագծի հեղինակ՝ Սարինե Ավթանդիլյան
Համերգի գեղարվեստական ղեկավար՝ Լյուբով Կազարնովսկայա
Դիրիժոր՝ Անատոլի Լևին

Մասնակիցներ՝
Հայաստանի  ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ /գեղ. ղեկավար և գլխ. դիրիժոր Էդուարդ Թոփչյան,
Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբ / գեղ. ղեկավար և գլխ. դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան,
Արցախի պետական երգչախումբ /գեղ. ղեկավար և դիրիժոր՝ Նինա Գրիգորյան,
«Մռակած» պետական կամերային երգչախումբ /գեղ. ղեկավար և դիրիժոր՝ Մարինե Մեսրոպյան,

Մենակատարներ՝
Յանա Սաֆոնովա   սոպրանո, Ռուսաստան
Վիշնիա Ռադոսավ   մեցո սոպրանո, Սերբիա
Ալեքսանդր Չեռնով   տենոր, Ռուսաստան
Նիկոլա Ուլիվերի    բաս, Իտալիա


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 50%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    11 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: