ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանն օգնում է Հնդկաստանին՝ հասնել միջինասիական գազին

Հնդկաստանը, պատրաստվելով Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացմանը, շտապում է Իրանում նավահանգիստ կառուցել՝ միջինասիական հանրապետությունների էներգակիրներին հասնելու համար: Սակայն այստեղ Հնդկաստանի հիմնական խնդիրն այն է, որ ուղիղ մուտքը դեպի այս տարածաշրջան նրա համար փակում են Չինաստանը և նրա դաշնակից Պակիստանը:

Այն ժամանակ, երբ ողջ աշխարհը կենտրոնացած է նրա վրա, թե ինչ է նշանակում Իրանի վրայից պատժամիջոցների վերացումն Իսրայելի և արաբական երկրների համար, դրա հետևանքները կարևոր նշանակություն ունեն նաև Ասիայում: Իրանի և Հնդկաստանի միջև կապերի զարգացումը թույլ կտա հնդիկներին ապահովել առավել էժան էներգիայի ներկրում, ինչը կարևոր է տնտեսական աճը պահպանելու և տարածաշրջանում Չինաստանի ու Պակիստանի ազդեցությունը նվազեցնելու համար:

Կենտրոնական Ասիայի վեց երկրում է գտնվում աշխարհում բնական գազի հետազոտված պաշարների 11%-ը, բացի այդ, նրանք հարուստ են նաև նավթով ու քարածխով: Միայն Աֆղանստանի ընդերքի բնական պաշարները 1-3 տրլն դոլար են գնահատվում:

Հնդկաստանը կարող է դառնալ Ասիայում առաջին երկիրը, որը կկարողանա օգուտ քաղել այդ միջուկային գործարքից: Իրանը ձգտում է Հնդկաստանից միլիարդների ներդրումներ ստանալ՝ նավահանգիստների, երկաթուղիների և օդանավանակայանների կառուցման ու վերանորոգման համար: Արդեն պայմանավորւվածություն է ձեռք բերվել Արաբական ծովում իրանական Չաբահար նավահանգստի հետ կապված, որի արդիականացման համար հնդիկները մտադիր են 85 մլն դոլար ներդնել: Իսկ այժմ հնդկական բեռները Եվրոպա են հասնում կամ օդով, կամ Սուեզի ջրանցքով:

Ցամաքային այլընտրանքային երթուղիների օգտագործման դեպքում, ինչպես ցույց են տալիս հաշվարկները, Հնդկաստանի ֆինանսական մայրաքաղաք Մումբայից Եվրոպա բեռնափոխադրման ժամանակը կարող է երկու անգամ պակասել, իսկ տրանսպորտային ծախսերն էլ կարող են կրճատվել 70%-ով: Ծրագրի մի տարրն էլ հանդիսանում է 900 կիլոմետրանոց երկաթուղին, որը կկապի իրանական նավահանգիստը Աֆղանստանի շրջանների հետ, որտեղ հնդկական ընկերությունների խումբը Steel Authority Ltd.-ի գլխավորությամբ, ունի երկաթահանքերի շահագործման իրավունք, որոնք գնահատվում են 11մլրդ դոլար:

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին առաջարկել է փոխել Թուրքմենստան-Հնդկաստան նախագծի երթուղին՝ սկսելով այն Իրանից, իսկ Իրանի նավթի նախարարն էլ քննարկում է դեպի Չաբահար նավահանգիստ ստորջրյա խողովակաշար կառուցելու առաջարկը, որը գնահատվում է 4,5մլրդ դոլար:

 Սակայն այս նախագծերը կյանքի կոչելու համար հարկավոր է լուծել ոչ թե տեխնիկական կամ ֆինանսական, այլ՝ աշխարհաքաղաքական հարցեր:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: